ԱՄՆ-ն Ադրբեջանին հավելյալ մոտ 10 միլիոն արժողությամբ հետախուզական և հակաահաբեկչական սարքավորումներ է մատակարարելու

ԱՄՆ-ն Ադրբեջանին հավելյալ մոտ 10 միլիոն արժողությամբ հետախուզական և հակաահաբեկչական սարքավորումներ է մատակարարելու

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ Վիրջինիա նահանգում տեղակայված և տեխնիկական ծառայություններ մատուցող VSE կորպորացիան 10,082,812 դոլարի պայմանագիր է ստացել Ադրբեջանին հակաահաբեկչական և հակահետախուզական սարքավորումներ մատակարարելու և տեղում մասնագիտական դասընթաց իրականացնելու վերաբերյալ:

Ըստ ԱՄՆ ռազմական գերատեսչության հաղորդագրության՝ պայմանագրի նպատակն է աջակցել Կասպից ծովում Ադրբեջանի ծովային անվտանգությանը, որն իրականացվում է «Օտարերկրյա ռազմական գնումներ» ծրագրի «Ընդլայնելով գործընկերների հնարավորությունները» ենթածրագրի ներքո:

Ընդ որում, հարկ է նշել, որ ծրագրի իրականացման աշխատանքների 88%-ն իրականացվելու է ԱՄՆ-ում, իսկ 12%-ը՝ Ադրբեջանում:

Հիշեցնենք, որ ըստ securityasistance.org-ի այս տարվա հուլիսին հրապարակած տվյալների՝ ԱՄՆ-ն 2018-2019թթ. ընթացքում Արդբեջանին մատակարարել է 101 միլիոն դոլարից ավելի ռազմական օժանդակություն (սարքավորումներ, դասընթացներ և տեխնիկայի սպասարկում):

ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Կասպից ծովում օժանդակությունը հիմնականում ներկայացվում է Իրանի գործոնով պայմանավորված, այդ թվում՝ ԱՄՆ-ն Ադրբեջանն օգտագործում է որպես տարանցիկ երկիր դեպի Աֆղանստան ռազմական նպատակներով, ավելի վաղ գրել էր eurasianet.org-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում