ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ին նոր լիազորություններ տալու օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ին նոր լիազորություններ տալու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով պատասխանատվություն կիրառող մարմին ճանաչել հարկային մարմինը։

Նախագծին կողմ քվեարկեցին 88 պատգամավոր, դեմ՝ 13, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Նշենք, որ նախագիծն առաջին հերթին ունի կանխարգելիչ բնույթ, քանի որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1692 հոդվածը նախատեսում է հարկ վճարողի կողմից սխալ ներկայացված տեղեկատվության համար առաջին անգամ կիրառել նախազգուշացում: Ըստ նախագծի հիմնավորման՝ հարկային մարմնի նպատակը հարկ վճարողներին տուգանելը չէ, այլ հակառակը՝ սխալ ներկայացված հաշվարկների ճշգրտման հարցում նրանց օժանդակելն է, որը կհանգեցնի առավել ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում