AM | RU
USD
EUR
RUB

Ահազանգ. Հայաստանում իշխանությունը պատմության մեջ առաջին անգամ փորձում է հեռուստաընկերություն խլել

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Դեռևս ամիսներ առաջ «Մեդիա պաշտպան»-ը հրապարակայնորեն բարձրաձայնել էր այն խնդիրը, որ հեռուստաընկերությունների ազատ գործունեությունը Հայաստանում վտանգված է: Այժմ խնդիրն ստացել է առարկայական բնույթ: «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց վտանգավոր ընթացք են ստանում»,- այս մասին հաղորդագրություն է տարածել «Մեդիա պաշտպան»-ը բոլորի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ՝ ըստ մամուլում տարածված լուրերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է անմիջապես իր քաղաքական շահերին ծառայող և իր ամբողջական վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերություն ունենալ:

«Նույնիսկ նշվել են Հայաստանում մեդիաբիզնես վարելու փորձ ունեցող արտասահմանցի գործարարների անուններ, որոնք պատրաստակամություն են հայտնել ձեռք բերել «MO TV» հեռուստաընկերությունը և այն վերածել վարչապետ Փաշինյանի քարոզչական գործիքի:

Սակայն, առքուվաճառքի գործարքը չավարտած, մամուլում տեղեկատվություն է հայտնվել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձաժողովը (ՀՌՀ) պատրաստվում է սանկցիաներ կիրառել «MO TV» հեռուստաընկերության նկատմամբ՝ զրկելով հեռարձակման արտոնագրից, և այդ հաճախականության վրա նոր մրցույթ հայտարարել:

Սա նշանակում է, որ վարչապետ Փաշինյանի համար ստեղծվելիք հեռուստաընկերության գնորդները կարող են առանց «MO TV»-ին գնելու մասնակցել հաճախականության համար մրցույթին և առանց «MO TV»-ի սեփականատերերին վճարելու ձեռք բերել հեռարձակման արտոնագիր: Վտանգ կա, որ առքուվաճառքի շուրջ երկու մասնավոր տնտեսվարողների միջև ֆինանսական անհամաձայնության հարցը կարող է հանգուցալուծվել բիզնեսը խլելու եղանակով՝ պետական լծակների կիրառմամբ:

«Մեդիա պաշտպան»-ը հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող երևույթի՝ պետական լծակների կիրառմամբ մեդիաբիզնես խլելու փորձի վրա: Միևնույն ժամանակ, «Մեդիա պաշտպան»-ն ամենայն ուշադրությամբ հետևելու է «MO TV» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների զարգացմանն ու հանրությանն օպերատիվ կերպով ապահովելու է տեղեկատվությամբ: Խնդրի առնչությամբ առաջիկայում մենք պարզաբանումներ ենք խնդրելու «MO TV» հեռուստաընկերության սեփականատերերից, «MO TV»-ն ձեռք բերելու հավակնություններ ունեցող գործարարներից և ՀՌՀ-ից: Պարզաբանումները կտեղադրենք «Մեդիա պաշտպան» նախաձեռնության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում»,- նշված է հաղորդագրության մեջ

 

Լրահոս
Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին» 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը» «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Երբ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետեւ այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը. Արեւիկ Պետրոսյան «Լուսավոր Հայաստանը» ջրում է իշխանության ծառը. Արթուր Ղազինյան Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan