AM | RU
USD
EUR
RUB

Ցույց ենք տալու՝ ովքեր են աշխատում Սորոսի գրասենյակում` նպատակ ունենալով քանդել պետությունը. ՎԵՏՕ նախաձեռնություն

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Արդեն երրորդ օրն է ՎԵՏՕ նախաձեռնության անդամները հերթապահություն են իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կամ ինչպես ընդունված է ասել՝ «Սորոսի» գրասենյակի մոտ` տեսնելու և ցուցադրելու, թե ովքեր են այցելում գրասենյակ:

Tert.am-ի հետ զրույցում հասարակական գործիչ, ՎԵՏՕ-ի հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց, որ այս ակցիան անժամկետ է. « «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը հայտնի է որպես Սորոսի գրասենյակ: Տարիներ շարունակ Հայաստանում քարոզել են, որ ամենալավ քաղաքացին տրանսգենդերն է, ընդդեմ բանակի, եկեղեցու քարոզչությունը ֆինանսավորել են: Այս ակցիայի նպատակն է հասարակությանը ցույց տալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր աշխատում են Սորոսի գրասենյակում և վարձատրվում են ամերիկացի միլիարդատիրոջ կողմից` նպատակ ունենալով քանդել մեր պետությունը: Այս պահին արտաքին թշնամին ազատ գործունություն է ծավալում երկրի սահմանների ներսում»:

Նարեկ Մալյանը հայտնեց, որ նախատեսում են գրասենյակի մոտ ժամանակավորապես տեղադրել Ջորջ Սորոսի արձանը, և քաղաքացիները կարող են գնալ և նկարվել արձանի հետ: Ի դեպ՝ նա նշեց, որ այսօր ամբողջ օրը ակցիայի շրջանակներում Արամ Խաչատրյանի երաժշտությունն է հնչելու, քանի որ իր տեղեկություններով` Լարիսա Մինասյանը «զզվում է» նրա երաժշտությունից:

Ներկայացնում ենք ՎԵՏՕ-ի անդամների կողմից նկարահանված տեսանյութերը, որտեղ երևում է, թե ովքեր են գալիս գրասենյակ:

«Ծանոթացեք` Մայա Մհոյան. Սորոսի գրասենյակի ծրագրերի գծով օգնականն է»:

«Լարիսա Մինասյանի տեղակալ Դավիթ Ամիրյան»

«Ադրբեջանասեր Արթուր Սաքունցը ժամանեց Սորոսի գրասենյակ»:

Ժամանեց վարչապետ Լարիսա Մինասյանը:

Լրահոս
«Սանիթեք». Ընկերությունը չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը Փաստաբան. Վլադիմիր Գասպարյանը առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ ապագա գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ Վալերիյ Օսիպյանն ազատվեց ոստիկանապետի պաշտոնից․ պաշտոնական ՀՀ վարչապետը չգիտի, թե ինչ է Անվտանգության խորհուրդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող. Լատվիայի նախագահ Տոնոյանը հերքել է իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը Ձերբակալվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը «Սանիթեք»-ի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանից պահանջում են փոխանցել աշխատավարձերը․ ակցիան՝ ուղիղ Հավատացնում եմ, որ դեռ շատ եմ հաղթելու. Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը «Իրավունք»․ Կգնա՞ Փաշինյանը «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով Երկրում ոստիկանական բունտ է հասունանում «Փաստ». Իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար առաջ­նա­յի­նը քա­ղա­քա­կան ամ­բի­ցի­ա­ներն են «Հրապարակ». «Իմ քայլը» խմբակցության տարօրինակ որոշումները «Ժամանակ». ԵՊՀ-ում վերջին նշանակումները բացառապես քավոր-սանիկ-բարեկամ տիրույթից են «Հրապարակ». Ի՞նչ զրույց է նախորդել Օսիպյանի հրաժարականին Կդադարեցվի Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը Ադրբեջանցիների հերթական սադրանքն առաջնագծում Իշխանությունը ցանկանում է «խամաճիկ» դատական համակարգ. ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից ԱԱԾ-ում և ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ֆելիքս Ցոլակյան Նոր մանրամասներ Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ Նոր որոշում` քիչ առաջ. Օսիպյանը կհեռանա Ոչ վարչապետը, ոչ ԱԺ նախագահը իրավունք չունեն Սահմանադրական դատարանի որոշումները քննադատել. Շահնազարյան ( Տեսանյութ) Սկանդալային պաշտոնյային Արսեն Թորոսյանը նշանակել է բարձր պաշտոնի Չարբախում բերման է ենթարկվել Տիմիրյազևի փողոցում կրակոցներ արձակած անձը (տեսանյութ) Թուրքիան կարող է հեռացվել Եվրախորհրդից Միքայել Մինասյանի գրառումը չափազանց օգտակար է առաջին հերթին հենց իր՝ Վանեցյանի համար Արթուր Վանեցյանի հրաժարականը վկայում է իշխանության ներսում տիրող խառնաշփոթի մասին. Դավիթ Շահնազարյան Ո՞ր օրենքով և ո՞ր բարոյականությամբ են վարչապետի զավակները Երևանում զբոսնում պետական թիկնապահների բանակով Հրանտ Մելիք-Շահնազարյան. Վանեցյանը չդիմացավ իր հասցեին հնչած գովքին Միքայել Մինասյան. «Անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը մեծ «զեղչեր» կտա պարոն Վանեցյանին» 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հայտարարել են անժամկետ հացադուլ Էդուարդ Շարմազանով. «Նիկոլական ռեժիմն ուզում է կուլ տալ սահմանադրական դատարանը» «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին Երբ կայսրություն ես ստեղծում ու սաղ աշխարհին ասում՝ հոպ հլը, պիտի ներսում էլ սաղին շարես: Հեղափոխությունը սա է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan