AM | RU
USD
EUR
RUB

Սյունիքի 9 գյուղերի բնակիչների ունեցվածքը կարկուտն ու սելավը սրբել տարել են

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՍյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի ինը գյուղերում սեպտեմբերի 7-ին տեղացած կարկուտն ու դրան հետևած հեղեղը մեծ վնասներ են հասցրել բնակիչներին։

Սյունիքի բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այսօր ստացել են հանձնաժողովի նախնական եզրակացությունը գյուղատնտեսության ոլորտում կրած վնասների վերաբերյալ։

20-30 րոպե տեղացած կարկուտը մեծ կորուստների պատճառ է դարձել հատկապես Նորաշենիկի ձորի գյուղերում՝ Անտառաշատում, Ներքին և Վերին Խոտանաներում, Նորաշենիկում, Բուրաստանում, Շրվենենցում և այլն։

Ավերվել են ճանապարհներ, ցանքատարածություններ, ոչնչացել է բերքը, քանդվել են ենթակառուցվածքներ, վնասվել են տանիքներ, մեքենաները մնացել էին հեղեղի բերած հողաշերտի մեջ։

«Վնասվել են մոտ 4.3 հա լոբու ցանքատարածություններ, 2.1 հա կարտոֆիլի, 2 հա-ի չափով մյուս բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն են, ամբողջությամբ վնասվել են պտղատու այգիները։ Ծառերի ճյուղերն կարկուտը կոտրել է, լցրել գետնին, գետնին ընկած պտուղներն էլ սելավն է քշել տարել կամ ցեխածածկ դարձրել։ Մոտ 100 քմ չափով էլ տանիք է վնասվել, սատկել է 75 հավ»,- թվարկեց Գագիկ Խաչատրյանը։

Վարչության պետին ենթակա ոլորտում ընդհանուր վնասը կազմել է 21 մլն դրամ, մյուս վարչություններն ու բաժիններն էլ արձանգրում են վնասները։ Վնասվել են անասնագոմեր, շինություններ։

«Ըստ գյուղերի, բնակիչների վնասներն անուն ազգանունով գրված են։ Ցուցակներում մանրամասն նշված է, որ բնակչի ինչքան լոբին է վնասվել, ո՞ր ծառը, հատ-հատ ուսումնասիրել ենք»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։

Մարզային հանձնաժողովի քննարկումից հետո վնասի չափը կուղարկվի տարածքային կառավարման նախարարություն։

Լրահոս
Դպրոցում պայթուցիկ սարքի հայտնաբերման հետքերով ՀՅԴ երիտասարդները Բրյուսելում տհաճ անակնկալ ունեին Արայիկ Հարությունյանի համար (տեսանյութ) Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում Ռուսաստանը հասկանում է Հայաստանի համար հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը. Դեսպան «Իմ բիզնեսը, Իմ բանկը». համագործակցության նոր ձևաչափ «Վերնատնից» բխող դիլեման. իշխանությունները՝ բարդ խնդրի առաջ Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (տեսանյութ) Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանում կրակոցներ են հնչել Վարչապետի ֆեյքերի ֆաբրիկային դատի եմ տալիս Ես շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը վերջապես ինքն իրեն անվանեց չարիք․ Հոգեբան Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողների ասուլիսը՝ ուղիղ Եղեգնուտ համայնքի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Թուրքիային Ս-400-ի հետ կապված Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը» Իրանը սկսում է միացնել ինտերնետը` բողոքի ցույցերի դադարեցումից հետո ՌԴ ցամաքային զորքերն ամբողջությամբ կվերազինվեն «Իսկանդեր» համակարգերով «Հրապարակ». «Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ «Իրատես». Ինչու են բարձրացնում տաքսի ծառայության սակագները «Հրապարակ»․ Շատ նմանություններ և մեկ տարբերություն՝ Փաշինյանի և Սահակաշվիլու կերպարներում «Ժողովուրդ»․ Արագածոտնի մարզում կրքերը թեժանում են «Իրատես». Փնտրվում է իրական ընդդիմություն «Փաստ». Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. ինչ նպատակով է ստեղծվում այն «Իրատես». Փաշինյանը հիմա էլ իրեն Հիսուսի հետ է համեմատում «Փաստ». Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում «Հրապարակ». Առաջիկայում ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան «Փաստ». Եթե այսպես շարունակվի, վարչապետի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 22 ԵՄ-ն 15 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային հինգ տարվա ընթացքում «Ժամանակը կգա և ես անպայման կխոսեմ». Արթուր Վանեցյան «Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահի հետ Առաջիկայում նախատեսվում է Ադրբեջանի նախագահի այցը Թուրքիա Դուք դեռ անիծելու եք էն օրը, որ ընդհանրապես քայլել սովորեցիք... Ռուս-ուկրաինական երկխոսության համար «կամուրջ» հանդիսանալու մեր հավակնություններն այժմ իրատեսական չեն. փորձագետ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ես այլ առաքելություն ունեմ. Արթուր Վանեցյանը հիշեցրեց իր խոսքերը, երբ ընտրվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց. գործկոմն ընդունել է այն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan