Գերմանիայի ԱԳՆ-ում ստորագրվել է ռեադմիսիայի մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կիրարկող արձանագրություն

Գերմանիայի ԱԳՆ-ում ստորագրվել է ռեադմիսիայի մասին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կիրարկող արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armenpress.amՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 10-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013թ. ապրիլի 19-ին կնքված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրիրը կիրարկող արձանագրությունը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում