Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ արագորեն քայլեր են ձեռնարկվում

Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ արագորեն քայլեր են ձեռնարկվում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը սեպտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայում՝ հատկապես Եփրատ գետի արևելքում, ԱՄՆ-ի հետ համատեղ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին:

Քալընը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի գործողությունները կորդինացնելու համար արդեն իսկ ստեղծվել է Համատեղ գործողությունների կենտրոն:

Թուրքիայի նախագահի խոսնակը նշել է, որ «անվտանգության գոտի» ասելիս երկու բաղադրիչ նկատի ունեն. առաջինը Թուրքիա-Սիրիա սահմանին հարակից Սիրիայի տարածքում ստեղծել անվտանգության գոտու շերտ՝ Թուրքիայի սահմանների անվտանգությունը ապահովելու համար, երկրորդը՝ Սիրիայում ստեղծել բնակության համար անվտանգ տարածք, որը կապահովեր սիրիացի փախստականների՝ կամավոր և անվտանգ վերադարձը:

Քալընը նշել է նաև, որ Սիրայում առկա Իսլամական պետության, Քրդական բանվորական կուսակցության և այլ կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար, և իրենք պայքարելու են այդ կազմակերպությունների դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում