AM | RU
USD
EUR
RUB

Մի նկարի պատմություն, որը պատճառ հանդիսացավ աշխատանքից հեռացնելու

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում կարծես սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների: Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակներն և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով` պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքը այն է , որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող ուժի և նրա առաջնորդի քաղաքական գծի հետ:

Եվ «սիրո և հանդուրժողականության», ըստ ոմանց` «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Հայաստանում կարծես թե սովորական է դարձել, երբ մարդկանց զրկում են իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքները հաճելի չեն գործող իշխանություններին և երկրի վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակն արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ աշխատանքից հեռացնում են նույնիսկ համացանցում հրապարակված ընդամենը 1 նկարի պատճառով:

Ամիսներ առաջ Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը, ով միշտ ըստ արժանավույնի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, ցանկություն հայտնեց հանդիպել երկրի երկրորդ նախագահի հետ: Դիմեց ինձ, և ես նրան հրավիրեցի Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հանդիպմանը, որի ժամանակ մի ուշագրավ լուսանկար է արվել, որտեղ Արա Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռնամարտի են բռնվել: Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ: Նկարի համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

ՀՀ իշխանությունները, փաստորեն, մոռացել են` ինչի համար են ընտրվել: Իսկ եթե մոռացել են, ուրեմն պետք է հիշեցնել, որ ժողովրդի կողմից իրենց պաշտոնների են նշանակվել ոչ թե քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հալածելու, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:

Հուսամ, ականատես չենք լինի նրան, որ վաղը «Դուխով» գլխարկ չհագնելու համար մարդկանց պաշտոնանկ կանեն կամ կունեզրկեն:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լրահոս
Ցանկացած սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանություն է պահանջում․ Human Rights Watch-ը՝ ԱԺ ընդունած նախագծի մասին «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ապրիլի 6-ին կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը Ինչպես են Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածներին բուժելու․ «ՌԻԱ Նովոստի» Միսաք Լազարյանին Ռուսաստանի իրավապահներին հանձնելը՝ ոչ այլ ինչ է, քան խայտառակ և հակահայ որոշում. Արմեն Ավետիսյան Հայաստանի Էկոնոմիկայի նախարարին մսի փոխարեն առաջարկում եմ խոտ ուտել․ Գ․ Համբարյան Միջազգային ավիացիոն կազմակերպությունը լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին Պարետի որոշմամբ որոշ սուպերմարկետների գործունեություն է արգելվել Համաճարակի նման մասշտաբների, այսչափ վարակվածների ու մահերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Աղասի Ենոքյան Պարետի կողմից սահմանվել են արգելքներ Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում 9 հայ ուսանողների հետ. ՀՀ ԱԳՆ Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի` Հայաստան ներթափանցելու և տարածվելու հիմնական պատասխանատուներից է. Նարեկ Սամսոնյան ՀՀ-ն արտահանձնում է ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային. անթասիբ որոշում՝ Քառօրյայի օրը Արարատի մարզում գրանցվել է կորոնավիրուսի 158 դեպք. մարզպետ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն են. Իշխան Սաղաթելյան Արտակարգ դրության մեջ գտնվող քաղաքի քաղաքապետը չի կարող նման վարքագիծ ունենալ. Մարինե Սուքիասյան Թուրքիան սկանդալով լքել է ՆԱՏՕ-ի առաջին վիրտուալ գագաթնաժողովը Ջուր չի լինելու. մանրամասներ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության իրավիճակը բարեհաջող սցենարով է զարգանում. ՌԴ առողջապահության նախարար Հայաստանում 4-5 անգամ ավելի վարակակիրներ կան, քան 4 միլիոնանոց Վրաստանում, ինչ է սա ցույց տալիս. քաղաքագետ ՀՀ Պարետի նոր որոշումը Ղազախստանում 28 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել. «ՌԻԱ Նովոստի» Նոր նշանակում Ստեփանակերտում այսօրվանից ժամը 20։00-ից հետո հասարակական տրանսպորտը չի աշխատի Արցախում քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքներն ու աջակցության մեխանիզմները Գտնենք մեզ էստոնիա-Բանգլադեշ դիապազոնում. Արմեն Մինասյան (լուսանկար) Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՊՆ Քաղաքապետարանը հորդորում է հայհոյել Տիգրան Ավինյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Արմեն Սարգսյանը նոր նշանակումներ է արել Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների երրորդ խումբը մեկնեց Հայաստան Արցախի ՄԻՊ-ը՝ երկրում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է Արցախում մահացած զինծառայողն Աբովյան քաղաքից էր Կառավարությունը պետք է բացատրություն տա, թե ինչու օրենքը բերեց և ընդունեց. իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել. Պատգամավոր «Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ անսպասելիորեն հաջող է ընթանում». Foreign Policy Կլինեն գնային տատանումներ, պետք է հանգիստ վերաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan