«Հրապարակ». Կադրային բանկի դիմորդների 90 տոկոսն անգրագետ է եղել

«Հրապարակ». Կադրային բանկի դիմորդների 90 տոկոսն անգրագետ է եղել

«Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու մասին և կոչ արել քաղաքացիներին՝ CV-ներ և մոտիվացիոն նամակներ ուղարկել կառավարություն։

6 հոգանոց «քասթինգի» հանձնաժողովը սկզբում ուսումնասիրում էր դիմումները, CV-ները, ընտրում լավագույններին, ապա հարցազրույց անցկացնում նրանց հետ։

Բայց արդեն մի քանի ամիս է՝ հանձնաժողովը պարապուրդի է մատնված՝ այլևս չեն քննում դիմորդներին: Ինչո՞վ է պայմանավորված դա՝ պաշտոնապես պարզել չհաջողվեց, հանձնաժողովի անդամներից պատգամավորներ Արեն Մկրտչյանն ու Հայկ Գևորգյանը չցանկացան խոսել: Բայց ներքին կարգով տեղեկացանք, որ դիմորդների 90 տոկոսը, մեղմ ասած, անգրագետ է եղել՝ 4-5 հազար դիմորդից միայն 6-7 հոգի է ընտրվել»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում