AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը:

ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Այդ համատեքստում ընդգծվեց ԱԳՆ առաջնային գործառույթը՝ մեր անմիջական դերակատարների և միջազգային գործընկերների միջև համագործակցության հարթակներ ստեղծելու և այդ ամենը մեր զարգացման օրակարգի առաջմղմանը ծառայեցնելու առումով։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ նախարարն արժևորեց Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը՝ նաև որպես գործիք Հայաստանում ընթացող բարեփոխումները խթանելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այս համատեքստում նաև առանձնահատուկ կարևորեց մարդկանց միջև շփումների խթանումը:

Տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս
«168 ժամ»․ Այս պայմաններում մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ «Փաստ». Փա­շի­նյա­նը չի կտրի «սու­պեր­վար­չա­պե­տա­կան» հա­մա­կար­գի ճյու­ղը, որի վրա նստած է «Իրատես». Ինչ են խոսել Նիկոլն ու «կիրթը» «Փաստ». Փաշինյանի թիմում շատ լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Նորաշենի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Արարատի մարզպետի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 15 Համայնքապետի ԺՊ-ն արգելում է ինձ խոսել զինվոր որդիներիս հետ Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը և մանիպուլիացիաների հօդս ցնդելը Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն ՍԴ դատավորներն ապացուցեցին, որ ոչ սրա-նրա դռան տակ վնգստացող են, ոչ էլ ամբոխից վախեցող. Վահագն Վարագյան Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի. ՆԱՏՕ Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ Շանս կա, որ շուտով կունենանք արդեն երրորդ կայացած պետական ինստիտուտը ՍԴ-ն մերժել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը Տարեվերջին, երբ հայտնի է դառնում, որ ցուցանիշները «հեղափոխական» չեն, առաջանում է գործարարների շրջանում կոնսոլիդացիայի կարիք. փորձագետ Դատարանը կասեցրել է իր մարդուն համայնքապետի ժպ նշանակելու մասին Գարիկ Սարգսյանի որոշումը Պողոսին պետք է վերադաստիարակել՝ ստանալով Պետրոսի, «սպանել» Պողոսին, ասել է թե «ստանալ» Պետրոս «Սանիթեք» ընկերությունը սկսել է միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացը. հայտարարություն «Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ». Հրայր Թովմասյան Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով. դիտում աստղադիտարանից Էրդողանի խորհրդականը չի բացառել, որ Թուրքիայի ու Ասադի ուժերի միջև բախում կարող է տեղի ունենալ Ադրբեջանը ցանկանում է Արցախը՝ առանց բնիկ ժողովրդի. ԱԳՆ մամուլի խոսնակ Հրայր Թովմասյանը արձակուրդ է վերցրել իր լիազորությունների դադարեցման նախագծի քննարկումներին չմիջամտելու համար ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. Ուղիղ Տիգրան Աբրահամյան. Համերաշխության դիսկուրսը՝ որպես անվտանգության ապահովման կարևոր երաշխիք Բողոքի ակցիաները շարունակական են լինելու. ավտոներկրող Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan