Թրամփն ազատել է անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին

Թրամփն ազատել է անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

«Ես անցած գիշեր տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնին, որ Սպիտակ տանը նրա ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն։ Ես կտրականապես դեմ էի նրա շատ առաջարկներին», – թվիթերում գրել է Թրամփը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ կնշանակվի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդատու:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշամը լրագրողներին ասել է, որ նախագահին դուր չի եկել նրա քաղաքականության մեծ մասը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում