AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունների ասելիքը մեկուկես տարի նույնն է. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  Times.am: Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, քայլերի մեջ կա մեկ ընդհանրական գիծ՝ փնտրել և գտնել մեղավորներին այլ տեղ: Այս մասին Times.am-ի հետ զրույցում ասաց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը:

«Հայաստանում 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր ժողովրդին, որ հեղափոխությունից հետո Հայաստանում սպասվում են աննախադեպ օտարերկրյա ներդրումներ։ Նրա խոսքով ներդրումների շեշտակի աճի համար կարևոր նախապայման է լինելու նախկին կոռուպցիոն իշխանություններից ազատվելը։ 2018թ-ի վիճակագրական տվյալները փաստում են, որ սպասվող ներդրումները այդպես էլ տեղի չունեցան։ Արդյունքում իշխանությունը դաշտ բերեց նոր թեզ, որ ներդրումներ կլինեն, երբ խորհրդարանում իրենք ունենան ժողովրդի վստահության քվեն։ Հեղափոխությունից հետո ամիսներ շարունակ ժողովրդին հրամցվում էր, որ Հանրապետականների մեծամասնություն ունեցող խորհրդարանն է հիմնական արգելակը ներդրումների ներգրավման համար։ Այս թեզը կարծես թե աշխատեց մինչև դեկտեմբեր, երբ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» ստացավ 70 տոկոս վստահության քվե։ Թվում էր, թե համոզիչ էին շրջանառվող թեզերը և «Նոր Հայաստանի» «Նոր խորհրդարանի» առկայությունը նպաստելու է օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը։ Ընթացիկ տարին մոտենում է ավարտին, կառավարման համակարգն ամբողջությամբ գտնվում է իրենց ձեռքերում, բայց այժմ ևս հնարավոր չէ խոսել Հայաստանում հեղափոխական տեմպերով ներդրումների ավելացման մասին։ 

Այս ամիսներին իհարկե մենք ականատես եղանք նախկին թեզի արդեն նոր տրանսֆորմացիայի. դատարանները անկախ չեն, դրա պատճառով ներդրումներ չեն լինում և այլն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, քայլերի մեջ կա մեկ ընդհանրական գիծ՝ փնտրել և գտնել մեղավորներին այլ տեղ, ցանկացած խոշոր հարցի լուծում պայմանավորել ապագայում բարեկեցության բարձրացմամբ և ներդրումների ներգրավմամբ»։

Փորձագետի կարծիքով, Ամուլսարի հանք տանող ճանապարհների շրջափակումը վերացնելուն ուղղված Փաշինյանի խնդրանք-կոչի մեջ ևս առկա է վերոնշյալ թեզի շահարկումը։ «Վարչապետը մատնանշում է, որ Ամուլսարի հանքի շահագործման արգելելը կհանգեցնի Հայաստանի վարկանիշի նվազմանը, վարկունակության, ներդրումային միջավայրի վատթարացմանը։ Պարզ լեզվով ասած, եթե հանքի շահագործումը թույլ չտրվի ապա ներդրումներ չեն լինելու։ Ի՞նչ է սա, եթե ոչ ներդրումների ներգրավման հարցի շահարկմամբ պարզագույն շանտաժ։

Երկրում ներդրումների ներգրավման համար ամենակարևոր պայմանը քաղաքական կայունությունն է և պոտենցիալ ներդրողների համար կանխատեսելիության առկայությունը։ Իսկ արդյո՞ք կա այդ կանխատեսելիությունը։ Հայաստանում նոր խոշոր ներդրումային ծրագրերի բացակայությունը ցուցիչ է, որ ներդրողների համար այդ կանխատեսելիությունը բացակայում է։ Իսկ այս հարցին կարծես ականջալուր չեն իշխանությունները, և շարունակում են նույն թեզը առաջ տանել, կրկնել արդեն չարչրկված արտահայտությունը՝ «ներդրումներ չեն լինելու, քանի դեռ...»։

Իշխանությունների ասելիքը մեկուկես տարի նույնն է՝ «Ներդրումներ չեն լինելու քանի դեռ ընտրությունները չլինեն /Ամուլսարը չշահագործվի/ դատավորներին վեթինգ չանեն...»։ Ցավոք առաջիկայում այլ կարևոր հարցերի ժամանակ ևս իշխանությունները շահարկելու են այս թեզը»։

Լրահոս
Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» 20 րոպե ընդմիջում խնդրեց Այն հասարակությունը, որտեղ մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել. Ռ. Քոչարյան Լավրովը ներկայացրել է Թրամփի հետ հանդիպման արդյունքները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Ժողովուրդ»․ Մարզպետին փրկեցին․ Գարիկ Սարգսյանը ջրից չոր դուրս եկավ «Հրապարակ». Փաշինյանի այն լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է. Քոչարյան «Ժողովուրդ». ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման հետքերով «Փաստ». Ո՞վ կդառնա ՀՖՖ նախագահ. իշխանությունն իր թեկածուն ունի «Փաստ». Քայլողներն օրենքի ուժով, հարկատուների հաշվին կաշառք են առաջարկում «հանցագործ» դատավորներին «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն դադարեցրել է «Ինչ, որտեղ, երբ» խաղի ֆինանսավորումը «Հրապարակ». Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործը կարող է աղմկահարույց ընթացք ունենալ «Փաստ». ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի հարցում հստակություն կա. ովքեր կնշանակվեն այդ պաշտոններին «Փաստ». Հանուն շահի հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 11 ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan