Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել անկախ աբխազական պետականության կերտման ակունքներում, ակտիվ մասնակցություն է ունեցել հարազատ երկրի պաշտպանության, զարգացման եւ ամրապնդման գործում, այսուհետ եւս կանեք Ձեզնից կախված ամեն ինչ Ձեր ժողովրդին եւ պետությանը ծառայելու համար:

Հարգարժա՛ն պարոն Խաջիմբա,

Մեկ անգամ եւս ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները եւ բարեկամության ու համագործակցության խորը հավաստիքը՝ ի շահ մեր երկու եղբայրական ժողովուրդների: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում