Կուտական գյուղում կորած երեխայի դին են գտել

Կուտական գյուղում կորած երեխայի դին են գտել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Այսօր կեսօրին Գեղարքունիքում՝ Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին հայտնաբերվել է անհետ կորած 15-ամյա Արեգա Մ.-ի դին: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 21:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա է կորել (Արեգա Մ., ծնված 2004 թ.), ով տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ:

Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում 3 օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում