AM | RU
USD
EUR
RUB

Էլինար Վարդանյան. Վիճակը բարդանում է. անհրաժեշտ են նոր մեխանիզմներ

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Altprojects.am: Մեր երկրում դատաիրավական համակարգը գնալով վերածվում է քաղաքական հարցեր լուծելու գործիքի։ Սա այն միտումն է, որի մասին մենք զգուշացնում էինք 2018-ից սկսած։ Սա այն միտումն է, որն ամենավտանգավորն է՝ փոփոխությունների հույսով լցված հարյուր հազարավոր քաղաքացիներին հուսախաբ անելու առումով։

Մենք այսօրվա հանգրվանին հասել ենք փուլերով, և հետադարձ հայացքը շատ կարևոր է՝ գոնե պատկերացնելու համար, թե ուր ենք գնում և ինչ վտանգավոր հանգրվանների կարող ենք հասնել։

2018-ի մայիսից սկիզբ առավ հեռուստատեսային արդարադատությունը։ Մի փուլ, երբ իրավապահ մարմինները մրցակցության մեջ էին, թե ով ավելի աղմկահարույց բացահայտում կանի։ Դրանք մտնում էին մեր յուրաքանչյուրի տուն, սենյակ, ուղեղ, ստեղծում ծանր մթնոլորտ։ Հետո այդ բացահայտումները ճնշող մեծամասնությամբ մոռացվում էին, հիմնականում «ջուր» էին, և դրանց փոխարինելու էին գալիս նորերը։

Զուգահեռ սկսվեց «թեժ գծի» պաշտամունքը, հասարակությանը ներշնչվեց, որ հարևանի, ընկերոջ, ծանոթ-անծանոթի դեմ բողոք գրելը՝ բարձր քաղաքացիական գիտակցություն է։

Հետո եկավ դատարանների վրա բացահայտ ճնշումների փուլը, հետո՝ մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին խրախուսելու փուլը։ Ըստ էության հայտարարվեց, որ երկրում պետք է լինի մեկ դատավոր։

Հետո ՍԴ նախագահի ինքնահռչակման անհաջող փորձն էր, ՍԴ դատավորներին հրաժարականի դրդելու աննախադեպ գործընթացը։

Հիմա, ըստ երևույթին, մտնում ենք օրենսդրական լուծումների փուլ, որն ապագա վտանգավոր քայլեր անելու օրենսդրական հիմքն է նախապատրաստելու։ Խոսքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի և այսպես կոչված անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդման մասին է։ Այս փաստաթղթում տեղ գտած՝ «1991-2018 թթ. տեղի ունեցած խախտումներ» ձևակերպումը ինձ խիստ մտահոգում է. իսկ ո՞վ է արձանագրելու, կանխելու, կանխարգելելու, հրապարակայնացնելու 2018-ից հետոյի անօրինականությունները։ Ի՞նչ է, դրանք չկա՞ն, դրանք չե՞ն լինելու։ Պետության և նրա հասարակության կյանքը չի բաժանվում մինչև 2018 և 2018-ից այս կողմ։ Սա ուղիղ դեպի դատաիրավական ամենաթողություն տանող ճանապարհն է։

Այս և այլ մտահոգություններ ստիպում են նոր գործիքներ, ավելի նոր մեխանիզմներ ստեղծել իրավական ամենաթողության դեմ պայքարում։ ՀՔԾ-ով, բանտերով, քրեական գործերով չես կարող անվերջ բոլորին վախեցնել։ Մանավանդ, որ վախեցողները վաղուց վախեցել են ու «բարիշել»։ Բայց այդ ամենի արդյունքում պետությունը կարող է հայտնվել խորը ճգնաժամում։

Այլընտրանքային նախագծեր խումբը և «Իմ Ձայնը» ՀԿ-ն սկսում են նոր նախագիծ, որի նպատակն է լինելու՝ հստակ մոնիտորինգի տակ պահել դատաիրավական ոլորտը: Օգնել հասարակության տարբեր շերտերին՝ պաշտպանել սեփական իրավունքները։ Օգնել երկրին՝ պահպանել անկախ դատաիրավական համակարգը, զսպել դատախազության հակաիրավական դեմարշը։

Ես մնում եմ այն կարծիքին, որ այսօր ամենակարևոր գործերից մեկը անկախ արհմիությունների ստեղծումն է, որ մարդիկ տեղերում պաշտպանեն իրենց իրավունքները և չստացվի, որ հին ֆեոդալներից հայտնվեցին նոր ֆեոդալների տիրապետության տակ։

Առաջիկայում «Իմ ձայնը» նախագիծն ունենալու է իր կայքը՝ myvoice.аm և imdzayn.am, որը գործարկելու է նաև «օնլայն արհմիության» գաղափարը՝ քաղաքացիների և ակտիվ խմբերի հետ համատեղ աշխատանքի մի նոր հարթակ։

Ինչու՞ «Իմ ձայնը»։ Բոլոր բարդ իրավիճակներում, ծավալուն փոփոխությունների ժամանակներում շատ կարևոր է անհատական ձայնի գործոնը։ Դոմինանտ աղմուկին հնարավոր է հակակշռել անհատական ձայնով։ Իհարկե, լռելը հեշտ է, ավելի ապահով։ Բայց լռելը քեզ շատ հաճախ դարձնում է մասնակից՝ կատարվող անօրինականություններին։ Մենք փորձելու ենք կարևորել անհատական կարծիք և ձայն ունեցող քաղաքացուն։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

«Իմ Ձայնը» ՀԿ

Համատեղ նախագիծ

Լրահոս
Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան» Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչեւ գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan