AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Վիտալի Շիշկինին արտահանձնել են. Միգրացիոն ծառայությունն ասում է՝ տեղեկություն չունի

 

«Անցած շաբաթ սոցիալական ցանցերի հայկական տիրույթը փոթորկեց լուրն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն ապաստան է տվել Ռուսաստանում խարդախության մեղադրանքով բազմակի դատվածություն ունեցող, տարատեսակ խժդժությունների կազմակերպիչ, ազգայնական ռադիկալ գաղափարների դավանող, իրեն քաղհալածյալ համարող Վիտալի Շիշկինին։ Այդ մասին նա տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում։

Հետագայում, սակայն, լրագրող Էմիլ Բաբայանն ընդարձակ գրառմամբ ամբողջացրեց Շիշկինի գործունեությունը, համաձայն որի՝ ՌԴ Արզամաս քաղաքում «15 հայ ընտանիք, մոտ 50 հոգի հայ վտարեցին քաղաքից, խլեցին տներ, բիզնես: Դա վայրագություն էր, որի հետևում կանգնած էր Շիշկինը: Նա ամենուր, ինչպես կարողանում էր՝ գոռում էր, որ ինքը ռուս ազգայնական է, նացիոնալ-սոցիալիստ, աջ: Իսկ այսօր «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ասում է, որ այդ ամենը ռուսական հատուկ ծառայություններն են հորինել»:

Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մեկնաբանելով Շիշկինի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել էր, որ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը մինչ այժմ չի կիրառվել, ասել է թե՝ Հայաստանը ոչ ոքի, այդ թվում և՝ Շիշկինին, ապաստան չի տվել` համաձայն այդ օրենքի:

Այս առումով Էմիլ Բաբայանը գրել էր. «Լավ, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքը չի կիրառվել: Բայց Հայաստանում կա ուրիշ օրենք, որը կոչվում է «Փախստականների ու ապաստանի մասին»: Դրանք երկու տարբեր օրենքներ են, երկուսն էլ ենթադրում են փախստականի կարգավիճակի տրամադրում: «Փախստականների ու ապաստանի մասին» օրենքում թվարկված են այն հիմքերը, համաձայն որոնց` Հայաստանը կարող է օտարերկրյա քաղաքացուն փախստական ճանաչել ու նրան համապատասխան կարգավիճակ տրամադրել: Այդ հիմքերը շատ չեն. կամ մարդը հետապնդվում է որոշակի ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբին պատկանելու համար, կամ հետապնդվում է քաղաքական հայացքների համար: Վերջ, այլ հիմքեր չկան, կարող եք ինքներդ ստուգել (հոդված №6, մաս 1): Երաշխավորության նյութերում, որոնք Շիշկինը փոխանցել է Հայաստանի միգրացիոն ծառայությանը, ասվում է, որ իրեն հետապնդում են հենց քաղաքական մոտիվներով. իբր թե ինքը ընդդիմադիր գործիչ է ու վախենում է, որ իրեն կբռնի Պուտինը: Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանությունները բոլորին ասել են, որ Վիտալի Շիշկինին «քաղաքական ապաստան» չեն տվել, բայց տվել են «քաղաքական մոտիվներով փախստականի» կարգավիճակ: Իբր թե դրանում ինչ-որ տարբերություն կա»:

Եվ ահա «168 ժամ»-ը տեղեկություն ստացավ այն մասին, որ 2-3 օր առաջ Հայաստանը, ըստ երևույթին խորամուխ լինելով խնդրի էության մեջ ու վախենալով անցանկալի զարգացումներից, արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

Եթե տեղեկությունը ճիշտ է, և իսկապես Շիշկինն արդեն Հայաստանում չէ, արդյո՞ք խնդիր չէ ապաստան ստացած մարդուն արտահանձնելը։

Մի՞թե հնարավոր չէր ավելի հետևողական ու հեռատես լինել, նախապես ուսումնասիրել մարդու կենսագրությունը, գործունեությունն ու դավանած գաղափարներն առհասարակ, նախքան վերջինիս պաշտոնական կարգավիճակ տրամադրելը ՀՀ-ում։

Տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Միգրացիոն ծառայության մամլո խոսնակ Նելլի Դավթյանից՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանն արտահանձնել է Վիտալի Շիշկինին։

«Չեմ կարող նման տեղեկատվություն հաստատել, որովհետև մենք պարզապես չունենք նման տեղեկություն»,- ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն»,- գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Գլուխ արդուկելու կամ գլխառադ անելու ֆորմուլան ԱԺ-ն շարունակում է աշխատանքը ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը Միշտ այդպես է լինում, երբ երկրի ղեկավարը սեռափոխվածներին է իր անձնական պահպանության տակ վերցնում... ԵՊՀ-ում շարունակվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլը Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, կարելի՞ է չէ մի քիչ ավելի գրագետ լինել... Ինչո՞ւ է պարտադիր բանակում ծառայելը. ակադեմիկոսը՝ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու մասին «168 Ժամ». Չեն վստահում քննչական մարմնին և իշխանություններին «Իրատես». Իշխանության ներսում լուրջ տագնապ կա «Իրատես». 3-րդ համաշխարհայինին ենք մոտենում, իսկ երկրիդ «առաջնորդը» պոլիէթիլենային տոպրակներով ու ԱԱԾ-ի միջոցով սատանա որոնելով է զբաղված «Հրապարակ». ԼՀԿ-ում դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից «Իրատես». Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտների են նմանվում «Հրապարակ». Վարազդատ Կարապետյանին իր հարազատների միջոցով փորձում են լռեցնել «Փաստ». Քրեական աշխարհն անհանգստացած է «Փաստ». Իշխանության ողջ ռեսուրսը ներդրվում է շոուների սպասարկման համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է... Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan