Լավրովը՝ Իրանի միջուկայն ծրագրի մասին

Լավրովը՝ Իրանի միջուկայն ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի միջուկայն ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն այլ խելամիտ երկընտրանք չունի, Մոսկվան և Փարիզը մտադիր են շարունակել համաձայնագրի պահպանմանն ուղղված աշխատանքները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «2+2» ձևաչափով երկու երկրների ԱԳ և պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, գրում է ria.ru-ն։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխգործակցությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պահպանելու նպատակով»,- հայտնել է ՌԴ ԱԳ նախարարը և հավելել, որ այդ ծրագիրը, փոխադարձ համոզմամբ, խելամիտ այլընտրանք չունի։

Լավրովի հայտնել է նաև, որ այս տեսակետն են հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել էր նախօրեին։

«Մենք ողջունում ենք Ֆրանսիայի և նրա նախագահի կողմից պայմանավորվածությունների ձեռքբերմանն ուղղված ակտիվ քայլերը, որոնք թույլ կտային լիարժեք համաձայնության հասնել Իրանի օրինական տնտեսական շահերի շուրջ»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Նշենք, որ հանդիպումներն անցկացվում են Մոսկվայում՝ անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի 12-րդ նիստի շրջանակում՝ «2+2» ձևաչափով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում