Վանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնից տեղեկացնում են, որ Վան նահանգի Սարայ շրջանում տեղական ժամանակով 12:56-ին տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում