Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու է. Գագիկ Ծառուկյան

Կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու է. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԱզգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պնդում է, որ կառավարության գործողությունների ծրագիրը չի կարող տնտեսական հեղափոխություն իրականացնել։

«Կառավարության ներկայացրած ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի կարող լինել։ Դուք գիտեք, որ հենց առաջին օրն եմ այդ մասին ասել։ Հիմա էլ նույն բանի տակ կարող եմ ստորագրել՝ կառավարության ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ և դրա արդյունքում տնտեսական հեղափոխություն չի կարող լինել», – այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ծառուկյանը։

Հարցին, թե ինչո՞ւ չի կարող տնտեսական հեղափոխություն իրականացվել կառավարության ծրագրի միջոցով, պատգամավորը պատասխանեց. «Դե տղա ջան, ո՞նց ասեմ, դա ասենք թե, տնտեսական հեղափոխությունից 100 կիլոմետր հեռու է»։

Փոխարենը, ըստ Ծառուկյանի, տնտեսական հեղափոխություն հնարավոր է իրականացնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթների հիման վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում