Լևոն Մնացականյանը «մեծ ուրախությամբ» կներկայանա ապրիլյան հանձնաժողովին

Լևոն Մնացականյանը «մեծ ուրախությամբ» կներկայանա ապրիլյան հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լեւոն Մնացականյանը կարծում է, որ ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողովն իրեն կհրավիրի: Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց, որն ինքն ուրախությամբ կներկայանա:

«Դեռեւս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,– հավելեց նա:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին խորհրդարանը ստեղծել է խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։

Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում