Թրամփը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ում տնտեսական իրադրությունը կվատթարանա

Թրամփը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ում տնտեսական իրադրությունը կվատթարանա

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթների ընթացքում իր մտերիմների հետ զրույցում մտավախություն է հայտնել երկրում տնտեսական իրավիճակի հնարավոր վատթարացման կապակցությամբ, որը կարող է բացասաբար ազդել երկրորդ ժամկետում վերընտրվելու նրա հնարավորությունների վրա, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը, չնայած իր այն շարունակական հայտարարություններին, որ ԱՄՆ-ի տնտեսությունը ավելի ուժեղ է, քան երբևէ, իր ենթականերին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սպառողների շրջանում վստահության բաձրացման նպատակով։ Հնարավոր միջոցներ են դիտարկվում՝ հարկերի նվազեցումն ու Կանադայի և Մեքսիկայի հետ առևտրային հարաբերությունների հաստատումը։ Դիտարկվում է նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (հանդիսանում է Միացյալ Նահանգների կենտրոնական բանկը) վրա ճնշումները։

CNN-ի պնդմամբ՝ Թրամփը և նրա մտերիմները, մասնավորապես՝ ավագ խորհրդական և փեսա՝ Ջարեդ Քուշները, վերջերս անձամբ են զանգահարել ազդեցիկ ամերիկացի գործարարներին: Ըստ հաղորդման՝ հեռախոսազրույցի ընթացքում վերջիններս գործարարներին հայտնել են ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակի մասին։

Հեռուստաալիքի աղբյուրների խոսքով՝ Սպիտակ տանը մտավախություն ունեն, որ երկրի տնտեսական իրադրությունը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կարող է անբարենպաստ լինել Թրամփի համար։

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում