AM | RU
USD
EUR
RUB

Ամեն մի ընտրություն լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին. Աշոտ Ղուլյան (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Շատ բաց և թափանցիկ նախընտրական արշավ է եղել բոլոր թեկնածուների կողմից և մեր ընտրողներն էլ հնարավորություն են ունեցել առանձնացնել նախընտրելի թեկնածուներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա նկատեց, որ առաջիկա տարիներին շատ ավելի մեծ պահանջներ են լինելու և այս ընտրություններով ընտրված թեկնածուներից շատ ավելի մեծ սպասումներ են լինելու:

Հիշեցնենք, որ այսօր Արցախի 228 համայնքներում, այդ թվում Ստեփանակերտում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

«Ամեն ընտրություն Արցախի Հանրապետության համար լրացուցիչ հնարավորություն է Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին` իր պետականության հասունությունը, ժողովրդավարության մակարդակը ցուցանելի դարձնելի համար»,-ասաց Աշոտ Ղուլյանը:

Նա նշեց, որ ովքեր եղել են 90-ական թվականներին Ստեփանակերտում և այս տարի տեսնում են, որ ահռելի աշխատանք է կատարվել և ամեն տարի Ստեփանակերտը փոխվում է: «Ամեն անգամ ականտես ենք լինում նոր հնարավորությունների, բայց այնպես չէ, որ դա բավարար է այսօր, 2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի»,-ասաց նա և ակնհայտ համարեց ջրի խնդրի լուծումը և նշեց, որ արդեն ունեն շուրջօրյա մատարակարում:

«Միանշանակ նկատելի է, որ Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցությունը և հարաբերությունը շատ ավելի ակտիվացել են»,-ասաց ԱԺ Նախագահը:

Ըստ նրա՝ այս ընտրություններին ակնհայտ մրցակցություն կա համայնքի ղեկավարների պաշտոնների համար: «Այն հանգամանքը, որ շատ համայնքներում մեկից ավելի թեկնածուներ են, խոսում է մրցակցային ընտրությունների մասին, բայց այնպես չէ, որ ամեն ինչ իդեալական է և կարծում եմ, որ այս ընտրությունների արդյունքում մենք կունենանք նաև հարցեր, որոնք հետագայում կլինեն մեր ուշադրության ներքո»,-ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Լրահոս
Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել «Ժողովուրդ»․ Կորոնավիրուսը ՀՀ կառավարությանը ստիպել է ապագայի համար որոշ փոփոխություններ անել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan