AM | RU
USD
EUR
RUB

Մարությանի նախընտրական խոստումները որպես լավ «ռոլիկ» դիտվեցին, լավ «ռոլիկ» էլ մնացին. Ռ. Բաղդասարյան. (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱղբահանության ոլորտում ներկա իրավիճակն ամբողջությամբ նոր իշխանությունների կառավարման խնդրի պատճառով է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

««Սանիտեկի» և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրում կա մի շատ հետաքրքիր կետ. «Սանիտեկի» ձախողվելու դեպքում քաղաքապետարանն իրավունք ունի մտնել «Սանիտեկի» գրասենյակ, դուրս հրավիրել կառավարիչներին, սեփականատերերին և կառավարումը վերցնել իր ձեռքը: Ամեն ինչ, ինչը տնօրինում է «Սանիտեկը», նա կարող է կառավարիչներին փոխել և կառավարումը վերցնել իր վրա»,- նշեց նա:

Աղբահանության խնդրի լուծման փոխարեն, ըստ Ռուսլան Բաղդասարյանի՝ քաղաքապետարանը «Սանիտեկին» ոչնչացնելու ճանապարհով է գնում, որի հետևանքով տուժում է երևանցին:

«8-10 մլն դոլարի ներդրում է արվել, 26 մեքենա է ձեռք բերել քաղաքապետարանը, բայց խնդիրը նորից չի լուծվում, «Սանիտեկը» նույն քանակի մեքենաներով կարողանում էր աշխատել: Քաղաքային իշխանությունը վատ բիզնես կառավարիչ է, և փող ծախսելով, «ԿամԱԶ» գնելով չեն կարողանալու խնդիրը լուծել: Այս ԿամԱԶ»-ները երկար կյանք չունեն: Իմ ունեցած տեղեկություններով՝ 1-2 մեքենա արդեն փչացել է, և չեն կարողանում վերանորոգել: Դեռ մեկ ամիս է, բա 6 ամիս հետո ի՞նչ է լինելու: Աղբահանության խնդիրն աչքի համար մի քանի ամսով լավանալու է, կարծում եմ, մարտ ամսից ավելի է վատանալու»,- ասաց Դավթաշենի նախկին ղեկավարը:

Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր ցանցի ներդրմանը, որը ևս «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումներից էր, Ռուսլան Բաղդասարյանը նշեց. «Այդտեղից էլ հույս չունեմ ոչ մի: Անցյալ տարեվերջ կամ այս տարվա սկիզբ պետք է միջազգային մրցույթ հայտարարվեր, որպեսզի տրանսպորտի ամբողջ ցանցը փոխվեր: Իրենք հիմա նստել, քննարկում են այս կետը, այն կետը, բայց «ինչ-որ մետրո ենք կառուցելու» տարբերակն է: Հանրային խնդիրները չեն կարողանում լուծել, լուծման ձևը չգիտեն»:

Ռուսլան Բաղդասարյանի կարծիքով՝ խնդիրների հիմք է հանդիսանում կառավարման համակարգը, որը չի արդարացնում իրեն: Նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման ընթացքում համակարգային խնդիրները չէին երևում. կադրերի պրոֆեսիոնալիզմը համեմատաբար մեղմում էր օրենքի անկատարությունը. ««Ռուչնոյ ռեժիմը» լավ էր աշխատում, բայց մեզ պետք է ավտոմատ ռեժիմ: Եթե կադրը վատն է, համակարգն այդ ձախողումները մեղմի»,- ասաց նա:

«Այսօրվա քաղաքապետը եթե հրաժարական տա, խնդիրները չեն լուծվելու, գալու է մեկ ուրիշ «հայկ մարության»: Համակարգ է պետք ստեղծել Երևանում: Այսպիսի շատ մեծ լիազորություններով օժտված քաղաքապետ պետք է Երևանը չունենա, այդ լիազորությունները պետք է ուղղվեն իրենց ներքև գտնվող ենթակա օղակներ՝ վարչական շրջաններ, ընդհուպ՝ համատիրություններ, բայց դրանք կայացնելուց հետո»,- նկատեց Ռուսլան Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական մեկ այլ խոստման՝ վերելակների բարեկարգման ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չկա: Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ տարբերակներից մեկը հետևյալն է՝ քաղաքապետարանը գնի վերելակները, հետո բնակիչները տարիների ընթացքում մարեն գումարը: Առաջարկվող տարբերակի վերաբերյալ Ռուսլան Բաղդասարյանը նշեց. «Եթե թողնելու ենք բնակչի վրա, բնականաբար, պետք է թանկանա վերելակի վարձավճարը, որպեսզի այդ գումարները քաղաքապետարանը կարողանա հետ վերցնել: Նույն նախընտրական խոստումները ինչպես լավ «ռոլիկ» դիտվեցին, այդպես էլ լավ «ռոլիկ» մնացին, ինչպես մեր «Կարգին հաղորդման» շատ սկետչեր»:

 

 

 

Լրահոս
Զելենսկին սպառնացել է Չինաստանից տարհանված ուկրաինացիներին բնակեցնել պաշտոնյաների առանձնատներում Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ Ոչնչացվել է 54000 ժամկետանց ձու Պայթյուն՝ Դամասկոսում Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan