AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում սպասում են X ժամին, երբ Հայաստանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, LIVEnews.am: Ադրբեջանում հիանալի տեսնում են, որ այն փոփոխությունները, որոնք եղան Հայաստանում, նախ բավական հետ են գցել երկիրն իր զարգացման մեջ՝ և տնտեսական առումով, և ռազմական, և անգամ հոգեբանական առումով չափազանց հետ են գցել, ու հասկանում են, որ այդ կորուստները վերականգնելու համար մեզ բավական շատ ժամանակ է պետք լինելու։ Այս մասին LIVEnews.am-ի տաղավարում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Հրանտ Մելիք- Շահնազարյանը։

Ըստ հիշյալ կենտրոնի ղեկավարի, այդ բավական շատ ժամանակն Ադրբեջանն օգտագործելու է որպես հնարավորություն, կամ դիտարկում է որպես ժամանակային լիմիտ, որի ընթացքում կարող է ինչ-որ հարցեր լուծել։ Ադրբեջանի իշխանությունները չեն շտապում, բայց նաև չեն դանդաղում․․․

«Ցավոք սրտի, եթե Հայաստանում շարունակվի այս ներքին ատելության քարոզչությունը, եթե Հայաստանի իշխանություններն ինչ-որ պահի չգիտակցեն, որ իրենք իսկապես պատասխանատվություն են կրում ոչ միայն Գյումրիից Երևան քայլող մարդկանց, այլև ամբողջ ազգի համար, ուրեմն, Աստված մի արասցե, հնարավոր են շատ ավելի վատ զարգացումներ հանրության ներսում, և Ադրբեջանում սպասում են դրան, X ժամին, երբ որ Հայաստանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, երբ որ Փաշինյանը նոր հայտարարություններ կանի, որովհետև Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեծ նվեր է Ադրբեջանի համար, Հայաստանի Հանրապետությունն արդեն դարձավ կոնֆլիկտի լիարժեք կողմ»,- ասաց Հրանտ Մելիք Շահնազարյանը։

Հայաստանում անցյալ տարվա գարնանը տեղի ունեցածը, ըստ նրա, ոչ թե թավշյա հեղափոխություն էր, ինչպես ներկայացվում է իշխանությունների և ոմանց կողմից, այլ իշխանության զավթում կամ իշխանափոխություն, որը հեղափոխության, հեղափոխական գաղափարների հետ որևէ առնչություն չունի։

Վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի ազգային անվտանգության նկատմամբ սպառնալիքները չեն փոխվել, նույնն են մնացել։

«Փոխվել են միայն այդ սպառնալիքներին արձագանքելու մեր կարողությունները, մոտեցումներն այդ սպառնալիքներին, որովհետև այն քաղաքական թիմը, որն այսօր իշխում է Հայաստանում, բազում խնդիրներ ունի, նախևառաջ, արժեքային ընկալումների հետ կապված, այսինքն՝ այն, ինչը դուք կոչում եք սպառնալիք, իրենց համար, կարող է, սպառնալիք չէ, այլ ցանկալի ինչ-որ մի երևույթ, և մենք դա տեսնում ենք ամեն օր, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչներն այս կամ այն պախարակելի երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերում, եթե չասեմ, որ դրա քարոզն են իրականացնում,- ասաց LIVEnews.am-ի հյուրը։- Դուք խոսում եք, օրինակ, աղանդների մասին, բայց այդ աղանդները եղել են իշխանափոխության շարժիչ ուժերից մեկը՝ հրապարակ լցնող կառույցներից մեկը, համացանցում տեղեկատվական պատկեր ստեղծող ուժերից մեկը, նաև խաչմերուկներ, փողոցներ փակող ուժերից մեկը և այլն, ակտիվ դերակատարում ունեցել են, և դա փաստ է, որ մենք բազմիցս տեսել ենք, դրան ականատես ենք եղել։ Դրա համար ես կասեմ, որ սպառնալիքները նույնն են մնացել, բայց պակասել է մեր դիմադրողականությունն այդ սպառնալիքների հանդեպ, որովհետև պետության մի շարք ճյուղեր, ուղղություններ ուղղակի չեն արձագանքում կամ անգամ նպաստում են, որպեսզի դրանք զարգանան։ Մյուս կողմից դա, իհարկե, ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծելու Հայաստանի և հայ ժողովրդի դեմ գործող տարբեր ուժերի համար, այդ թվում նաև՝ Թուրքիայի և Ադրբեջանի․․․»։

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններին ՀՀ իշխանությունների ու նրանց շրջապատի կողմից մի շարք հարվածներ են հասցվել, վերջինը՝ Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալն էր։ Խոսելով այս մասին, Հրանտ Մելիք- Շահնազարյանը ներկայացրեց, թե ով է Շիշկինը, ինչու նրան քաղաքական ապաստան տրվեց, ինչպես նաև ներկայացրեց վերոնշյալ հարվածների մի քանի օրինակներ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստացի ձերբակալությունը և այլն։

Հիշյալ կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, Սորոսի հիմնադրամը, իր հերթին, փորձում է արմատավորվել Արցախում, փորձելու է այնտեղ ներքին տարաձայնություններ, խառնակչություն մտցնելով, թուլացնել Արցախի դիմադրողականության ուժը և արտաքին, և ներքին սպառնալիքների հանդեպ։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս
ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է. Ալումյան Եվրոմիությունը կասկածելի է համարում Հայաստանում ավիաչվերթների անվտանգությունը Վաշինգտոնում մեկնարկել են Լավրովի և Պոմպեոյի միջև բանակցությունները 1998թ. բնակչության զգալի մասը պահանջում էր նստացնել Տեր-Պետրոսյանին.Ռոբերտ Քոչարյան ՍԴ դատավորները և «պարապության նպաստը». Արփինե Հովհաննիսյան Մենք չենք թողնելու, որ դուք պատմության մեջ մտնեք որպես Արցախը հանձնողներ. Կ. Տեր-Նակալյան Մանվել Գրիգորյանի գործով ընտրովի արդարադատություն է իրականացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀԴՄ կտրոնների թեմայով ժողովրդի վարչապետը ծաղրում է բոլորին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին Ահազանգ. ԵՊՀ-ում սպասվում են աշխատատեղերի զանգվածային կրճատումներ Եղել է առևանգման փորձ, պետք է լինի իրական ազատազրկում. Մալյանի ու Ռեստարտի գործով դատական առաջին նիստն ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսը կոչ է արել Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Դատական իշխանության մոտ առկա է կաշկանդվածություն. Արսեն Բաբայան (Տեսանյութ) Մեր պետության անվտանգությունը սպառնալիքի տակ է. Լիլիթ Թումանյան Ծխելը սահմանափակող հայտնի օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը ««Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծը չի կարող կյանքի կոչվել. ՈՒՂԻՂ ԱԺ-ն ընդունեց Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման օրինագիծը Նարեկ Մալյանի աջակիցների ակցիան դատարանի դիմաց՝ դատական նիստին ընդառաջ. Տեսանյութ Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին Մերկելն ու Պուտինը քննարկել են Բասաևի համակիրներից մեկի սպանությունը Ռեժիմը խուճապի մեջ է. Արթուր Թովմասյան Սահակ Օհանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ ՍԴ-ն մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով՝ իշխանությունը կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել. Գևորգ Պետրոսյան ԱԺ նիստը՝ ուղիղ «Հրապարակ». Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել «168 Ժամ». Քաղաքապետարանի աշխատակիցների առողջապահական 67 միլիոն 500.000 դրամի ապահովագրությունը՝ «Սիլ- Ինշուրանսին» «Փաստ». ՀՀ իշխանությունները փակուղու առաջ են հայտնվել «Իրատես». Նման բան չէր ասի, առանց լուրջ հիմքերի «Իրատես». Պայթյունավտանգ խմբակցություն «Հրապարակ». Գնում ենք սահմանադրական փոփոխությունների՞ «Փաստ». Հանձնարարվել է ամեն կերպ ազատվել չենթարկվող համայնքապետներից «Փաստ». Իշխանությունները ցանկություն չունեն դասեր քաղել իրենց թերացումներից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 10 Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan