Արցախում 80% ավելացել է նռան բերքը, և 18,5% զբոսարշրջիկների թիվը. Պետնախարար
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Գյուղատնտեսությունում կիրառվող ծրագրերի, մասնավորապես, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ, 2018 թվականի արդյունքներով նռան բերքը ավելացել է ավելի քան 80 տոկոսով, որի գերակշիռ մասը մթերվում է հայաստանյան ընկերությունների կողմից:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նման տվյալներ է հրապարակել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Նախարարը կարևորել է գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը:
Մարտիրոսյանի խոսքով՝ 2019 թվականը Արցախում զբոսաշրջության զարգացման առումով շատ հագեցած էր:
«Արդյունքում մենք ունեցանք շուրջ 18 հազար զբոսաշրջիկ առաջին կիսամյակում, խոսքը միայն արտասահմանյան զբոսաշրջիկների մասին է, որը մոտ 18,5 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում», – ասաց պետնախարարը:
Նրա խոսքով՝ զբասաշրջիկներն ամբողջությամբ ազատված են վիզայի պետական տուրքից , որը ոչ մեծ գումար էր կազմում՝ 3000 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում