AM | RU
USD
EUR
RUB

Օպերային արտիստները պահանջում են Արմեն Գրիգորյանի հրաժարականը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի արտիստները դժգոհ են բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանից։

«Պատճառը նրա վարքագիծն է, սխալները։ Նա չի ճանաչում մեծ, փոքր, իմ ներկայացումները, որոնք ես եմ բեմադրում, բարձրախոսը վերցնում է ու ուզում է միանձնյա ղեկավարել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։

Նա նշեց, որ թերություններում է տեսնում ներկայացումներում, որոնք Ա. Գրիգորյանը չի տեսնում, սակայն վերջինս թույլ չի տալիս, որ արտահայտվի, քանի որ բարձրախոսը նրա ձեռքում է լինում։

«Տարիքով իրենից բավական մեծ եմ, համբերատար եմ։ Դրանից ինքը օգտվում էր։ Սակայն գալիս է ժամանակ, որ մասսայական դժգոհություն է լինում նրա վարքագծի նկատմամբ։ Հասկացանք, որ այսպես չի կարղ շարունակվել։ Թատրոնի տնօրինությանը, նախարարությանը տեղյակ ենք պահել իրավիճակին։ Այս վիճակը տհաճ է ինձ համար, այսպիսի դեպք ես չեմ հիշում մեր բալետում»,- նշեց Վ. Գալստյանը։

Թատրոնի առաջատար մենապարող, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանն ասաց, որ փորձել են ընտանեկան մթնոլորտում շտկել, լուծել հարցերը։

«Ստեղծագործող անձինք ենք, մեզ պետք է ընդամենն առողջ մթնոլորտ, որպեսզի կարողանանք աշխատել, ստեղծագործել։ Չենք կարողանում դա անել վերջին 1,5-2 տարին։ Ինչպե՞ս եք պատկերացնում աշխատել մի մթնոլորտում, որտեղ սկսած վարքագծից՝ մեծ ու փոքր չկա, հասակ, արժեքներ հարգել չկա, բալետմայստերին լռեցնել, ընդհատել, հակառակվել, ասել, որ սա իմ թատրոնն է, լռեք, կամ Վիլեն Գալստյանի ձեռքից խլել բարձրախոսը ու փորձ անցկացնել, բալետի մի շարք արտիստների հետ սպառնալքիներով է խոսում՝ սա չանես, կհեռացվեց թատրոնից»,- ասաց նա։

Ռ. Մուրադյանի խոսքով, խոսել են նաև թատրոնի տնօրինության հետ, սակայն նրանց կողմից տարօրինակ լռություն է. «Ինչն է պատճառը, որ նրանց կողմից արձագանք չկա, չենք հասկանում։ Այսինքն արձագանքել են, որ պետք է ժամանակ տալ մարդուն շտկվի, խոսենք նրա հետ։ Ասել ենք, որ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ ենք խոսել, փորձել հարցին լուծում տալ»։

Օպերային թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ասաց, որ 2017 թվականին թատրոնում չկար բալետային խմբի ղեկավարի հաստիք, կար խմբի վարիչ, որն անհասկանալի պատճառներով կրճատվել է, ի հայտ է եկել ղեկավարի հաստիքը։

«Բոլորիս համար անակնկալ պայմաններում նա հայտնվեց փորձասենյակում, ներկայացավ որպես բալետային խմբի ղեկավար։ Այդ օրից սկսվեց դժոխային աշխատանքը նրա հետ՝ վախի, սպառնալիքների մթնոլորտում»,- ասաց նա։

Վ. Գալստյանի խոսքով, ինքն իր շրջապատում տեսնում է Ռուբն Մուրադյանին, առաջատար մենապարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանին, որոնք երկար տարիներ ծառայել են հայ արվեստին, պատրաստում էր այդ երիտասարդներին, որ աճեն, փորձ ձեռք բերեն, աշխատեն որպես նաև ղեկավար։

«Հանկարծ ինձ հայտնում են, որ Արմենը նշանակված է։ Ինձ տեղյակ չէին պահել։ Գաղտնի ճանապարհով մտնում են թատրոն, բերում են այս մթնոլորոտին»,- ասաց ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։

Ռ. Մուրադյանն ասաց, որ իրենց կոլեկտիվի մեծամասնության վերջնական դիրքորոշումն այն է, որ չեն ուզում աշխատել Արմեն Գրիգոևյանի հետ. «Ոչ մի տեսակ փոխհարաբերություններ, համաձայնություն չենք էլ ուզում։ Մենք ամեն ինչ արել ենք, վստահ գիտենք, թե ում հետ գործ ունենք։ Ժամանակը մեզ համար թանկ է, չենք ուզում անիմաստ վատնել»։

Նա նաև ընդգծեց, որ ինքը չի ուզում դառնալ ղեկավար, դեռ պետք է պարի, ուզում է պարի։

Մանրամասն՝ 24TV -ի եթերում:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 15
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan