Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը. «Ադեկվադ» կուսակցության ղեկավար

Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը. «Ադեկվադ» կուսակցության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: «Ադեկվադ» կուսակցությունը այս պահին չի համագործակցելու որեւէ քաղաքական ուժի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, լրագրողներին ասաց կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը` կուսակցության հիմնադիր համագումարից հետո պատասխանելով նրանց հարցերին:

«Ես իմ ստատուսներից մեկում կանխատեսել եմ, որ Միքայել Մինասյանը լավագույն թեկնածուն է, ով կարող է առաջնորդել ընդդիմությունը, բայց էս պահին ես վստահ չեմ, որ այդ քաղաքական պրոցեսի կարիքը կա: Ինձ թվում է` ինչքան էլ վնասակար լինի Նիկոլ Փաշինյանի Կառավարությունը, քաղաքակրթական առումով, մշակութային առումով այն շատ օգտակար է գալիք հեղափոխությունը մոտիվացնելու համար եւ Հայաստանը այդ հեղափոխությունը առաջնորդելու համար: Օգտակար է այն պրոցեսը, որը որ հիմա կառավարում է Նիկոլ Փաշինյանը, բայց եթե լինի ընդդիմություն, իմ համար Միքայել Մինասյանի թեկնածությունը ոչ թե ամենաընդունելին ա, ինքը ամենապատրաստվածն է այս պահին»,- ասաց նա՝ դժվարանալով ասել, թե կկարողանան այս պահին համագործակցել, թե` ոչ, բայց եթե լինի համագործակցություն այն կլինի գաղափարական հենքի վրա:

Նշենք, որ այսօր տեղի է ունեցել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարը, կուսակցության ղեկավար է ընտրվել Արթուր Դանիելյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում