Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մամուլի ասուլիսը. ՈԻՂԻՂ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի մամուլի ասուլիսը. ՈԻՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Տեղի է ունենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ՍԴ դատարանի որոշման թեմայով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ստացել է ՍԴ որոշման ամբողջական տեքստը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նա ասաց, որ ՍԴ որոշումներով և օրենքներով ամրագրված է, որ ՍԴ որոշման ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլորի ատյանների համար, այլ նաև պատճառաբանական մասում բերված իրավական որոշումները:

«ՍԴ որոշման մեջ առկա են իրավական որոշումներ, որոնցից ուղղակիորեն հետևում է, որ մինչ այս պահը պարոն Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինաբար, առ այս պահը պարոն Քոչարյանի նկատմամբ իրականացվել է ապօրինի քրեական հետապնդում: Ուրեմն դուք գիտեք Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող կրել այն գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ, և որ գործողությունները բխել են նրա կարգավիճակից»,-ասաց Ալումյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում