Լուկաշենկոն Ռուսաստանին խնդրել է «ծնկի չբերել և «չհալածել» Բելառուսին

Լուկաշենկոն Ռուսաստանին խնդրել է «ծնկի չբերել և «չհալածել» Բելառուսին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է լինի Բելառուսի «ավագ եղբայրը» և «ծնկի չբերի» նրան: Նրա խոսքերը փոխանցում է Sputnik Belarus կայքը:

Լուկաշենկոն նշել է, որ իրենք թույլ չեն տա դավաճանել մեր մեծ եղբորը՝ խնդրելով Ռուսաստանին չհալածել, այլ աջակցել դժվարին պահերին։

Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների քաղաքացիները մեկ ժողովուրդ են․ «Չէ՞ որ նրանք մեր մարդիկ են, մեր եղբայրները: Մենք միշտ միասին ենք եղել: Եվ այն, որ այսօր մենք երբեմն խնդիրներ ունենք Ռուսաստանի հետ, դա ռուս ժողովրդի և ռուսների հետ չէ: Նրանք փայլուն վերաբերմունք ունեն մեր նկատմամբ»,-ասել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, որ Բելառուսը երբեք չի դավաճանի Ռուսաստանին և երես չի թեքի նրանից։

«Նույնիսկ առանց ինձ դա չի լինի»,- եզրափակել է իր խոսքը Լուկաշենկոն:

Ավելի վաղ, Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հետ հանդիպմանը նա ասել էր, որ ոչ մի գումարի դիմաց Ռուսաստանի հետ հարաբերությունները չի խզի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում