Տեղեկություն արցախցիներին՝ սորոսի վարձկանների բուն էության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեղեկություն արցախցիներին՝ սորոսի վարձկանների բուն էության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: Իմ շատ սիրելի արցախցիներ, ինչպես գիտեք սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ընտրություններին ՀՀ-ից դիտորդական առաքելությամբ կլինեն սորոսական կազմակերպություններ: Դրանցից մեկը` Իրազեկ Քաղաքացի Հ/կ-ն է, որը հիմնադրվել և աշխատում է Սորոսի փողերով: Ես իմ պարտքն եմ համարում իրազեկել իմ շատ սիրելի արցախցիներին սորոսի վարձկանների բուն էության մասին:

Տեսանյութում Դանիել Իոանիսյանը և նրա մայրիկ` Նարինե Ղազարյանը գումար են վերցնում Գագիկ Ծառուկյանից և հուզված «մեեեեծ» շնորհակալություն են հայտնում նրան:

Իոանիսյանը այսօր նույն պաթոսով գումար է վերցնում մեկ այլ օլիգարխից` Ջորջ Սորոսից և հավատարմորեն ծառայում իրեն վարձած օլիգարխին:

Ինչպես և բազմաթիվ անգամ ասել եմ սորոսակաների համար աշխարհի ամենակարևոր բանը դոլարն է: Նրանք այնպիսի կառուցվածք ունեն, որ հանուն այդ փողի պատրաստ են ամեն ինչի:

Ասածս ինչ է, որ, հենց սորոսի վաստակները սկսեն համը հանել, մի հատ 100 դոլարանոցով ճպպացրեք բերաններին, իրենք դա շատ են սիրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում