«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն

«Ժամանակ». ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն

«Ժամանակ»-ը գրում է. ««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ և «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գևորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն:

Գևորգյանը խոշոր գիտնական է և ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի դիմաց:

Պարզվում է՝ 2006 թ. նրա փեսա և մեծահարուստ Սենիկ Գևորգյանը համալսարանին է նվիրել 11 հատ «ԳԱԶ 31-10» մեքենա, և օրեր անց ՀԳԱԱ նախագահությունը հավուր պատշաճի գնահատել է գիտության մեջ կատարված այդ ներդրումը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում