Իշխանության մոտ «ընդդիմություն» աշխատելու ցավոտ հետևանքները

Իշխանության մոտ «ընդդիմություն» աշխատելու ցավոտ հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Facebook: ԱԺ-ում քաղաքական օրակարգ չկա ու չի էլ կարող լինել: ԱԺ-ում ընդդիմություն չկա ու չի էլ կարող լինել ու անգամ էն փաստը, որ վերոգրյալ արձանագրումներն էսօր արվել են ուղղակի ԱԺ «ընդդիմադիր» ֆրակցիայից դուրս եկող պատգամավորի կողմից միևնույն է կրկին ԱԺ-ն քաղաքական մարմին չեն դարձնում: Այսօրվա իշխանություններին իրական ընդդիմադիր ուժերը արտախորհրդարանական ուժերն են ու ինչ-որ պահից երևի ԲՀԿ-ն կդառնա ընդդիմադիր:

Հ.Գ. 1. ՀՀԿ-ի իշխանության տարիներին մի նմանատիպ «ընդդիմադիր» ֆրակցիա կար կոչվում էր ՕԵԿ ու էս ֆրակցիայից դուրս եկած բոլոր պատգամավորներն, անգամ դուրս գալուց հետո, չդադարեցին մնալ ՕԵԿ-ի նախկին պատգամավոր:

Հ.Գ.2. Բայց էս վիճակի բոցն էն ա, որ մարդը մի երկաաաաաար տեքստ ա գրել, որտեղ ամեն տառով ու տողով քննադատում ա իշխանություններին, բայց տեքստի վերջում դուրս գալու հայտ ա ներկայացնում «ընդդիմադիր» ֆրակցիայից: Ասենք ո՞նց էլի: Ու դրանից ես մենակ մի բան կարող եմ հասկանալ` էդ ֆրակցիան երբեք ընդդիմադիր չի եղել ու չի էլ կարող լինել, իսկ էդ պատգամավորը…. կարդացեք առաջին Հ.Գ.-ն:

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում