Թրամփը Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի

Թրամփը Մակրոնին հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն չեղարկվի, գրում է The Wall Street Journal-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությանը հղումով:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում նշել են (ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների համար- Tert.am) ֆրանսիական «թվային հարկի» շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Առաջնորդները պայմանավորվել են նաև Պարսից ծոցում նավագնացության և առևտրի ազատությանը սպառնացող Իրանի գործողությունները խափանելու անհրաժեշտության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ ԱՄՆ նախագահը վերստին հաստատել է, որ ներկա դրությամբ չի պատրաստվում չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում