Մահացել է Ռոբերտ Մուգաբեն

Մահացել է Ռոբերտ Մուգաբեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով վերջինիս ընտանիքին:

Մուգաբեն 95 տարեկան էր: Նա կյանքի վերջին տարիներին պայքարում էր ծանր հիվանդության դեմ:

Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի վարչապետ դարձավ 1980 թվականին: 7 տարի անց նա ինքն իրեն նշանակեց երկրի նախագահ` այդ կարգավիճակով կառավարելով երկիրը 30 տարի: Մուգաբեն պաշտոնանկ եղավ 2017 թվականին` հեղափոխության արդյունքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում