AM | RU
USD
EUR
RUB

«Ժամանակ». Հայաստանի միջուկային իրավունքը

 

«Գրեթե բոլոր զարգացած երկրներն ունեն միջուկային մարտագլխիկներ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով այն մասին, որ Թուրքիան ևս պետք է մտածի միջուկային մարտագլխիկ ունենալու մասին: Էրդողանի այս հայտարարությունը հնարավոր է գնահատել իբրև միջուկային զենքի հրապարակային հայտ, որ ներկայացնում է պաշտոնական Անկարան:

Ինչ նպատակով է դա անում Էրդողանը՝ իր ներքին քաղաքական խնդիրներն ինչ-որ կերպ կոծկելո՞ւ, արտաքին քաղաքական շանտաժի՞, թե՞ իրապես միջուկային սպառազինություն ունենալու և այդ միջոցով Թուրքիայի կշիռը բարձրացնելու համար՝ հնարավոր է միայն ենթադրել: Սակայն Էրդողանի մակարդակով հրապարակային հայտարարությունն իրապես լուրջ քաղաքական իրողություն է, որը բնականաբար լրջագույն ուշադրության կարիք ունի Թուրքիայի հարևան երկրներում, առավել ևս Թուրքիայի հետ քաղաքական խնդիրներ ունեցող երկրներում: Այդ շարքում է, բնականաբար, Հայաստանը, և Հայաստանն առաջիններից մեկն է այդ շարքում:

Եթե Թուրքիան դառնա միջուկային տերություն, ապա դա ուղղակիորեն բազմապատկում է Հայաստանի սպառնալիքները: Առավել ևս, որ Թուրքիայի այդ հավակնության պարագայում կա մեկ այլ հարց՝ Ռուսաստանի դերը: Բանն այն է, որ ռուս-թուրքական հարաբերությունը ռազմատեխնիկական առումով ներկայումս, այսպես ասած, վերելքի դինամիկայի մեջ է: Ավելին՝ դրա համար Անկարան անգամ գժտվում է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ: Իհարկե չի բացառվում նաև, որ Անկարան Մոսկվայի հետ գործակցության ինտենսիվացումը ծավալել է նաև Արևմուտքից «միջուկային իրավունք» ձեռք բերելու համար, այդ հարցում Նահանգների հետ առևտրի համար՝ այդ պայմանով գուցե հրաժարվելով Ռուսաստանի հետ գործակցության ներկայիս դինամիկայից և ծավալներից, որի դեմ դժգոհություն է հայտնում ԱՄՆ-ն:

Միևնույն ժամանակ, սակայն, այդպիսով Անկարան կարող է պարզապես «մրցակցություն» հրահրել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև, թե ով է լինելու իր գործընկերը կամ դաշնակիցը «միջուկային իրավունքի» հարցում: Անշուշտ միամտություն է կարծել, թե Վաշինգտոնը ու նաև Մոսկվան կարող են հեշտությամբ տալ այդ «իրավունքը» Անկարային: Սակայն մյուս կողմից՝ պետք չէ բացառել, որ քաղաքական իրողությունները բարձրացնեն Թուրքիայի՝ թվում է թե որոշակի ավանտյուրիզմ պարունակող հայտի իրատեսականության հավանականությունը:

Համենայնդեպս, այդ առիթով պետք է զբաղվել լրջորեն, և Հայաստանին անհրաժեշտ է սկսել առնվազն դիվանագիտական աշխատանք՝ հնարավոր հայտի լրջությունը հասկանալու և հակազդեցության «դաշինքի» մասին մտածելու:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի այդօրինակ հավակնության, այսպես ասած, առարկայացման միտումները Հայաստանին կտան լիակատար իրավունք խոսելու իր «միջուկային իրավունքի» մասին՝ որպես անհրաժեշտ պաշտպանություն՝ հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը թե՛ հայերի ցեղասպանության, թե՛ արցախյան հարցի առումով»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Պայթյուն՝ Դամասկոսում Բա­ցառ­ված չէ, որ Ա­լիևի դի­մաց նս­տած Փա­շի­ն­յա­նը մտա­ծել է ոչ թե հա­կա­մար­տու­թ­յան, այլ ՍԴ-ի, նախ­կին­նե­րին պա­տե­րին ծե­փե­լու մա­սին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Մենք պետք է մեզ համար ընդունելի լուծում գտնենք, որը կպարտադրվի Ադրբեջանին. Էլիբեգովա Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան Երևանի քաղաքապետարան. Վերադարձ դեպի ԽՍՀՄ. Ռուսլան Բաղդասարյան Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյան (տեսանյութ) Փաշինյանի քարոզչական ունակությունները, ուղղությունները, զուգահեռներն ու բնույթը. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Տեսանյութ Վիտալի Բալասանյան. «Մյունխենում տեղի ունեցածը խիստ անհանգստացնող է. Ալիևը չպետք է այդքան լկտիանար» ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Արմեն Գևորգյանի պաշտպանի բողոքը և պարտավորեցնել է վերացնել պաշտպանյալի իրավունքների խախտումը Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ Այո՛, մենք պնդում ենք, որ սա հակասահմանադրական գործընթաց է. Ռուբեն Մելիքյանը՝ «Ոչ»-ի շտաբի հայտ ներկայացնելու մասին Սահմանադրական դատարանը նիստ է հրավիրել. օրակարգում 2 հարց է. Ուղիղ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր այցելելուց ԿԸՀ-ն հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ գրանցելու դիմում է ստացել «Իրատես»․ Զինծառայողների անհասկանալի ինքնասպանություններն ու վարչապետին հուզող ներքնաշորերի հարցը «Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են «Ժողովուրդ»․ Քաղաքապետի քթի տակ աղբավայր են կառուցում, բայց նա տեղյակ չէ «Հրապարակ». Գերմանական կողմը մեսի՞ջ էր փոխանցում Փաշինյանին «Ժողովուրդ»․ Մանրամասներ ուժային կառույցների ղեկավարների և Փաշինյանի հանդիպումից «Փաստ». Քարոզչությունն սկսված է. ով ինչ «մանևր» է կիրառելու «Հրապարակ». Փակ քննարկում կանցկացվի ԶՈՒ շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 18 «Փաստ». Առողջապահության տեսչական մարմնում հավանաբար աշխատանքից ազատման դիմումներ կլինեն «Հրապարակ». ՔՊ վարչության նիստում որոշել են բացահայտ քայլ չանել «168 ժամ». Մյունխենյան հանդիպման վտանգավոր հետևանքները «Փաստ». ԶՈՒ-ում գրանցված միջադեպերից հետո իրավիճակը լիցքաթափելու համար ՊԲ են հրավիրվում տարբեր խմբեր Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատվել է անօրինական շինարարությունը կոծկելու համար Փաշինյանի «միկրոհեղափոխությունը» օգուտ չի բերում հակամարտության կարգավորման գործընթացին. փորձագետ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաստաբանները պատրաստ են դուրս գալ փողոց և բողոքի ակցիաներ անցկացնել. Ա.Զոհրաբյան Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է անցկացնում ՔՊ գրասենյակում, որը հսկվում է դիպուկահարների կողմից Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն Իշխանությունն ունի տոտալ վերահսկողության խնդիր ամեն ինչի նկատմամբ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Տիգրան Աբրահամյան. Կարևորը ԶՈՒ-ում առկա խնդիրների ճիշտ ախտորոշումն է Քննարկում՝ «Փաստաբանների նկատմամբ առկա ճնշումները» թեմայով․ Ուղիղ Եթե հանրաքվեում «այո»-ն հաղթի, Հայաստանում կվերանա իրավական պետությունը. Վահան Իշխանյան Արարատ Միրզոյանի մասին հրապարակվել են բազմաթիվ բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan