AM | RU
USD
EUR
RUB

Մելիքյանը՝ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման մասին (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Առաջին անգամ չէ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ որոշման եզրափակիչ մասին, համաձայն որի Քրեական դատավարության 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական և անվավեր, իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխան:

«Սահմանադրական դատարանում ամբաստանյալի աթոռին ոչ թե մարդիկ են, այլ օրենքներն ու այլ իրավական ակտեր: Այն չի կարելի համարել սովորական դատարան: Ձևակերպումը, որ ՍԴ-ի որոշման եզրափակիչ մասում տեսնում ենք, շատ տրամաբանական է, հասկանալի է, և մինչ այդ, ձեռնպահ եմ մնում կանխատեսում անելուց, այս պահին միայն եզրափակիչ մասով ասելով՝ շատ հասկանալի էր առնվազն քրեական դատավարության մասնագետների և շատ իրավաբանների համար:

Ես կարծում եմ, որ այստեղ աշխատել է պարզ մեխանիզմ, Սահմանադրությունը նախատեսում է երաշխիք, բայց այդ երաշխիքը չի իջել, օրենքի մակարդակում չի ամրագրվել, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացրել է կամ կարող էր առաջացնել որոշակի բացեր, ինչին անդրադարձել է Սահմանադրական դատարանը»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե, այսինքն` օրենքի բաց կա՞, և անվավեր ճանաչված մասը, ոչ թե նորմն է, ինչպես է գոյություն չունեցող մասը ճանաչվել հակասահմանադրական ու անվավեր, այլ օրենքի բացը, Ռուբեն Մելիքյանը դրական պատասխան տվեց. «Նման քննադատություն լսել եմ, սա կարևոր հարց է, բայց սա նոր հարց չէ, այստեղ մենք ոչ թե գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ՍԴ-ն մի նոր բան արեց, այլ ուղղակի շարունակում է տարիներ ի վեր ձևավորված իրավունքը: Ամենևին նոր բան չէ, երբ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչում ոչ թե նորմը, այլ նորմի բացակայությունը: Նման պրակտիկա ունենք, բազմաթիվ: ՍԴ-ն մի շարք դեպքերում, այդ թվում նաև Քրեական դատավարությանը վերաբերող հարցերում հակասահմանադրական է ճանաչել որոշակի երաշխիքի բացակայությունը»:

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով առանձնացված մասով նիստը նախատեսված է սեպտեմբերի 12-ին, նոր հանգամանք կա՝ ՍԴ-ի որոշումը, ինչ պետք է անի դատարանը, պետք է սպասի՞, որ օրենսդրական փոփոխություն արվի, թե՞ պետք է քննության առնի խափանման միջոցի հարցը, Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դա որոշման երկրորդ թևն է. «Մենք այս պահին չենք կարող որևէ դատողություն անել, թե կոնկրետ անձի՝ տվյալ դեպքում 2-րդ նախագահի դիմումի դեպքում ինչ իրավական գնահատականներ ու հիմնավորումներ է տվել ՍԴ-ն, որովհետև այս պահին բացառապես որոշման եզրափակիչ մասն է հրապարակված: Չեմ կարծում, որ այստեղ ճիշտ է կանխատեսումներ անել, միայն մի բան եմ ուզում նշել, որ քանի որ նոր հանգամանք է ՍԴ որոշումը, կոնկրետ դրույթ է հակասահմանադրական ճանաչվել, այս հանգամանքը ինքին բավարար է, որպեսզի սեպտեմբերի 12-ին սկսվող դատավարությանը առաջին հարցերից մեկը, եթե ոչ առաջին հարցը, քննարկվի խափանման միջոցը»:

Անդրադառնալով ՍԴ-ի և արդարադատություն իրականացնող մարմինների վրա ճնշումներին՝ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ տարբեր դրսևորումներով ճնշումներ կան, քրեական մեխանիզմն են աշխատեցնում, և այն, որ ՍԴ դատավորները կարողացել են այդ լրջագույն ճնշումներին դիմագրավել, դա պետականության համար շատ կարևոր է, և ոչ միայն այսօրվա, այլև վաղվա համար. «Իրավական պետության դրոշն այսօր ՍԴ ներկայիս կազմի ձեռքերում է»:

Լրահոս
Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի Ամերիկյան ԶԼՄ-ներն անդրադարձել են «աշխարհը գրաված» ռուսական զենքին Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan