Հայաստանում 188 փոքր ՀԷԿ-երից 127-ն արդեն ջրաչափ տեղադրել է. նախարար

Հայաստանում 188 փոքր ՀԷԿ-երից 127-ն արդեն ջրաչափ տեղադրել է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, News.am: Հայաստանում 188 փոքր ՀԷԿ-երից 127-ն արդեն ջրաչափ տեղադրել է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կառավարության նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նրա խոսքով, ՀԷԿ-երի մեծ մասը վերանայել են էկոլոգիական թողքի մեթոդաբանությունը, որն ընդունվել էր. «Դրանից հետո առաջարկել էինք ՀԷԿ-երին վերանայել եւ սեզոնային ջուրը ապահովել ՀԷԿ-երում: Նաեւ գիտեք, որ Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, սահմանվեցին այն գետերն ու գետահատվածները, որտեղ ընդհանրապես արգելվում է նոր ՀԷԿ-երի կառուցումը:

Սրանք գործիքներ ու քայլեր են, որոնց արդյունքում հույս ունենք, որ այս ոլորտը կկարգավորվի, այսինքն կլինի շրջակա միջավայրին վնաս չպատճառող եւ այլընտրանքային վերականգնվող էներգետիկայի կայուն աղբյուր»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում