Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում 40 հարց է

Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում 40 հարց է

ԵՐԵՎԱՆ, 05 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում 40 հարց է, որից 30-ը չզեկուցվող են, երեքը՝ գաղտնի:

Կառավարությունը կքննարկի Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Մեկ այլ որոշման մեջ փոփոխություն կատարելու դեպքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից տրամադրված ընդհանուր անցագիրը ընդունելի լինի սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային շերտում տեղակայված բոլոր դարպասներից, ինչը կհեշտացնի սահմանային շերտում գտնվող հողատարածքներ ելքը և մուտքը՝ ձերբազատելով ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից:

Կներկայացվի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու և այլ նախագծեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում