Կաթնամթերքի, պանրի, ձվի գները մեկ տարում աճել են 3.2% -ով

Կաթնամթերքի, պանրի, ձվի գները մեկ տարում աճել են 3.2% -ով

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.2% գնաճ, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնանկում: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ձվի գինը 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ աճել է 28.0%-ով, իսկ 2019թ. հուլիսի համեմատ գրանցվել է 2.4% գնանկում:

Յուղեր և ճարպեր ապրանքախմբում էլ 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 5.0%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնանկում:

Ըստ վիճակագրության՝ օգոստոսին հուլիսի համեմատ ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.1%-ով, իսկ հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ինչ վերաբերում է մսամթերքի գներին, ապա, ըստ պաշտոնական վիճագրության, 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 1.0%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում էլ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 1.7% գնանկում, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ:

Նշենք նաև, որ 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարի և շաքարավազի՝ 0.1%, ալկոհոլային խմիչքի՝ 0.4% և ծխախոտային արտադրատեսակների 0.8% գնաճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում