ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր

ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր

ԵՐԵՎԱՆ, 04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ դիմիումի քննության արդյունքում կայացրած որոշումը։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մասնավորապես հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվել է հակասահմանդրական ու անվավեր։

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրության 27 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածներին հակոսող և անվավեր։

Երկրորդ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանդրությանը»։

Երրորդ. Սահմանդրության 179 հոդվածի 2-րդ մասի համաձայն, սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ՍԴ երկու դատավորներ ՝ Արման Դիլանյանը և Ֆելիքս Թոխյանն ունեն հատուկ կարծիք, իսկ ՍԴ որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում