AM | RU
USD
EUR
RUB

Իրանը կվերադառնա միջուկային գործարքին, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա. ԱԳՆ

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը կվերադառնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարմանը, եթե 15 մլրդ դոլարի վարկ ստանա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մեր տեսանկյունից միջուկային գործարքի ամբողջական կատարմանը վերադարձը կախված է այն բանից, թե մենք չորս ամսվա ընթացքում կստանանք արդյոք վարկ 15 մլրդ դոլարի չափով: Հակառակ դեպքում մենք կշարունակենք միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունների կրճատումը»,- Արագչիի խոսքը մեջբերել է Fars գործակալությունը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին սեպտեմբերի 3-ին հայտնել է, որ Իրանը կարող Է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: «Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է պաշտոնյան: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»:

Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Լրահոս
Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր Լուկաշենկո Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ) «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմողները «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը «Հրապարակ». Ի՞նչ խնդիր ունի Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հետ «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան «Փաստ». ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու «Ժողովուրդ». Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն «Հրապարակ». Ո՞վ է ոստիկանապետի ԺՊ-ի հովանավորը «168 ժամ». Դավիթ Բաբայանը՝ գերիների փոխանակման մասին «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը նախապատրաստվում է Ջերմուկի դիրքերում հերթապահությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan