Ռուսաստանը չի մերժել Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելը

Ռուսաստանը չի մերժել Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելը

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Analitik.am: Այսօր` սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, խոսելով Միհրան Պողոսյանի մասին, ում ռուսական կողմը հրաժարվել է արտահանձնել Հայաստանին, ասաց, որ գործը հայ-ռուսական հարաբերությունների հետ ընդհանրապես կապ չունի. «Միշտ էլ նման դեպքեր լինում են: Ընդհանրապես արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային օրենքներին և տվյալ երկրների ներքին օրենսդրություններին»:

Տողանյանի խոսքերով, Ռուսաստանը չի մերժել արտահանձնումը: Ռուսաստանի դատախազությունն ուղղակի դիմել է հայկական կողմին՝ պահանջելով լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ. «Չկա վերջնական որոշում արտահանձնման մասով, դա շարունակական գործընթաց է»:

Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, դեսպանն ասաց, որ նա ՌԴ քաղաքացի է և Սահմանադրության համաձայն չի կարող արտահանձնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում