AM | RU
USD
EUR
RUB

Ոչ ոք իրավունք չունի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը. Հայտարարություն

 

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարածած հայտարարությանն ու դիմել վարչապետ Փաշինյանին՝ Ամուլսարի խնդրի վերաբերյալ։ Ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Ցավում ենք, որ նույնիսկ 3-րդ աուդիտի իրականացումից հետո, և այն պարագայում, որ Դուք հաստատեցիք «Լիդիան»-ի կողմից բնապահպանական բարձր ստանդարտներին համապատասխանելու փաստը, վերջինիս մուտքը դեպի ծրագրի տարածք դեռևս չի վերականգնվել։ Ավելին, քննարկվում է ևս մեկ՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման հնարավոր անհրաժեշտությունը»:

«Լիդիան» ընկերությունն այս առևտրի պալատի անդամ է և, բնականաբար, նրանք իրենց անդամի շահերն են փորձում պաշտպանել՝ ճնշում գործադրելով ՀՀ կառավարության վրա։


Անդրադառնալով այս հայտարարությանը, մենք կոչ ենք անում Վարչապետին՝ հարգա՛նք պահանջել տվյալ կազմակերպությունից՝ մեր կառավարության անաչառության և անկողմնակալության վրա կասկած արտահայտող դիմումի համար։ Զուգահեռ ճշտել` այդ դիմումը իրենք կազմել են ինքնակա՞մ, թե՞ Ամերիկայի քաղաքական թևը ծանոթ է և խրախուսում է տվյալ դիմումի բովանդակությունը։

Արտաքին ցանկացած ճնշում մենք դիտարկելու ենք որպես ոտնձգություն մեր ինքնիշխանության և ազատության վրա, անկախ ճնշողի կարգավիճակից։

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հետևելու է իրադարձությունների զարգացմանը և ձեռնարկելու է ակտիվ գործողություններ։ Մենք սատարելու ենք կառավարության որոշումն այս հարցում այնքան ժամանակ, որքան այն կլինի անաչառ և հաստատակամ, հակառակ պարագայում նման հայտարարությունները կարժանանան ուղի՛ղ բոյկոտի և համապատասխա՛ն քայլերի։

Կոչ ենք անում տարածել այս գրառումը, և կոչ ենք անում ակտիվանալ Ամերիկայի Հայ համայնքին։ Ամերիկայում գտնվող հեղինակավոր հայ մարդիկ թող իրենց կարծիքը բարձրաձայնեն և իրենց աջակցությունը ցույց տան այս հարցում։

Ոչ ոք իրավունք չունի՛ հանուն իր տնտեսական շահի զոհել Հայաստանի բնությունն ու մարդկանց առողջությունը, ոտնահարել քաղաքացիների որոշումը և պարտադրել հակառակը»։

Լրահոս
Ռուսաստանն իր ցավակցությունն է հայտնել Սիրիայի հայերին Մշակույթի ոլորտի մի խումբ գործիչներ հայտարարություն են տարածել Ինչո՞ւ վերցնել նոր վարկ, եթե կարելի է թալանված գումարներով լցնել բյուջեն, թե՞ թալան, այնուամենայնիվ, չկար. փորձագետ Վարչապետ մանիպուլացնում է հարցի էությունը. Իշխան Սաղաթելյան Հեռու մի գնացեք, ձեր շուրջը մի քիչ լավ նայեք. լիքը ինֆորմացիա կա... Ինչ անել բռնապոպուլիզմի դեմ. Միքայել Մինասյան Թուրքիայի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 17 մարդ է վիրավորվել (լուսանկարներ) Իրանում խոշոր վթարի հետևանքով մահացել է 28 մարդ Հեղեղված Վենետիկը Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի կառավարության նիստ Եթե Փաշինյանն այդքան մարդասեր է, թող իր աշխատավարձը փոխանցի Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանման համար Արսեն Բաբայանն այն մասին, թե ինչու իրեն կալանավորեցին, իսկ Արա Բաբլոյանին՝ ոչ Հայաստանը ՎԶԵԲ-ից մոտ 46 մլն եվրո վարկ կվերցնի Քաղաքական որոշմամբ տարան փակեցին, քաղաքական որոշմամբ բացեցին. Արսեն Բաբայան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ցուցարարները ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց են․ ուղիղ Այլասերվածության թիվ մեկ քարոզիչը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Համբարյան Ես ինձ պատանդ եմ համարում քաղաքական իշխանությունների համար. Արսեն Բաբայան Որքան է կենսաթոշակը Ռուսաստանում Արսեն Բաբայանը հայտնեց, թե ինչով է զբաղվելու այսուհետ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Մոսկվայում գնդակահարել են թայբռնցքամարտի աշխարհի չեմպիոն Աշոտ Բոլյանին Ձեզ չենք ընդունում, հեռացի՛ր. ֆրանսիահայ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանին Արսեն Բաբայանի և փաստաբանների մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վիգեն Ստեփանյան. Հայաստանը մենք ենք բոլորս, փոխանակ թև-թիկունք տանք իրար, իրար հայհոյում ենք Նիկոլ Փաշինյանը Մել(ինե) Դալուզյանին տեսնում, իրեն պատկերացնում է Բողոքի ակցիաներ՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Խորհրդարանն ընդունեց նախօրեին քննարկած օրինագծերը ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (տեսանյութ) Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար Բլագովեշչենսկի քոլեջներից մեկում 19-ամյա ուսանողը կրակ է բացել ուսանողների ուղղությամբ և ինքնասպան եղել (տեսանյութ) Ամերիկացի սենատորը արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը. The Hill Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը պատասխանել է Սիրիայում հայ հոգևորականի սպանության հարցին Նիկոլը պաշտպանում է, որովհետև մասամբ կիսում է այդ դժբախտ մարդկանց ճակատագիրը ԱԺ-ն շարունակում է հերթական քառօրյան. ՈՒՂԻՂ «Ժողովուրդ». «Տրագեդիա»՝ իշխանական խմբակցությունում «Փաստ». Անկախ «թրենդից». կարևորը անվտանգությունն է ու կենսամակարդակի բարձրացումը «Փաստ». Երբ «թքած ունեն» օրենքի վրա «Ժողովուրդ». Ստյոպա Սաֆարյանը Հանրային խորհրդի նոր նախագահի հավանական թեկնածո՞ւ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan