Ակցիաներ ՍԴ բակում։ Քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող հարցը (ուղիղ)

Ակցիաներ ՍԴ բակում։ Քննվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի սահմանադրականությանն առնչվող հարցը (ուղիղ)

ԵՐԵՎԱՆ, 03 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am:  Սահմանադրական դատարանն այսօր քննելու է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:

Միաժամանակ, նախքան դիմումի քննությունը բողոքի տարբեր ակցիաներ են ընթանում Սահմանադրական դատարանի դիմաց:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 300.1 հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ և գտնվում է կալանքի տակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում