Նիստն ավարտվել է․ ՍԴ-ն կբավարարի՞ Քոչարյանի պաշտպանների գործը

Նիստն ավարտվել է․ ՍԴ-ն կբավարարի՞ Քոչարյանի պաշտպանների գործը

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 1in.am: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկոյան ՍԴ-ում ավարտվել է Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել, ինչը նշանակում է, որ Քոչարյանի գործով սպասվող սեպտեմբերի 3-ի նիստին մասնակցելու են ՍԴ 8 անդամները: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը պնդում է, որ Սահմանադրական դատարանի երեք անդամ չեն կարող մասնակցել Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը, որը նախատեսված է վաղը:

Վահե Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ: Հավելենք՝ նիստի ընթացքում որևէ որոշում չկայացնելը, ըստ էության, միտումնավոր է արվել, որպեսզի Քոչարյանի գործով նիստին բոլոր ՍԴ անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից, ներկա գտնվեն, իսկ որոշում կայացնելու համար հարկավոր է հինգ ձայն: Բացառված չէ, որ սեպտեմբերի 3-ի նիստին ՍԴ-ն կբավարարի Քոչարյանի դիմում-բողոքները: ՍԴ դատավորները կայացած նիստի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն տալիս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում