Էրդողանն անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու թեմային

Էրդողանն անդրադարձել է Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելու թեմային

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ԱՄՆ-ի հետ Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում, անվտանգ գոտի ստեղծելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ա հաբեր» լրատվամիջոցը:

Նախագահը հայտարարել է, որ եթե իրենց զինվորները մի քանի շաբաթվա ընթացքում այդ շրջանը վերահսկողության տակ չվերցնեն, ապա գործի կդրվի այլ ծրագիր:

«Անվտանգ գոտու ստեղծմամբ մենք այնպես ենք անելու, որ բախումների հետևանքով Սիրիան լքած քաղաքացիները վերադառնան իրենց հայրենիք: Հակառակ դեպքում՝ չեմ կարող ասել, թե ինչքան ժամանակ կարող ենք պահել մեր երկրում հաստատված 3 մլն 650 հազար սիրիացի փախստականներին»,– հայտնել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում