Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է

Մանվել Գրիգորյանի պաշտպան. Անորոշ վիճակ է

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործի հետ կապված նրա պաշտպանական խմբի անդամ Լևոն Բաղդասարյանը ահազանգ է հնչեցնում, ու մեկ բառով բնութագրում «իրավական բեսպրեդել»։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լևոն Բաղդասարյանը։

«Այս տարվա հունիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնի որոշումից հետո, որ անհապաղ միջոցառումներ կիրառել և Մանվել Գրիգորյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, առողջապահության նախարարը հրաման արձակեց, օպերատիվ կերպով ձևավորվեց բժշկական հանձնաժողով, որպեսզի հետազոտեն Գրիգորյանի հիվանդություններ։ Հետազոտելուց հետո ահազանգեցին, որ գրանցվել է հիվանդությունների բացասական դինամիկա և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Դրանից հետո Մանվել Գրիգորյանը տեղափոխվեց «Նաիրի» բժշկական կենտրոն, ուսումնասիրեցին, ահազանգեցին, որ առկա է բացասական դինամիկա, բարձրաձայնվեց, որ կարող է կյանքին վտանգ սպառնալ։ Այդ ընթացքում այնքան վատթարացավ Գրիգորյանի առողջական վիճակը, որ դարձավ անդամալույծ։ Պետական լիազոր մարմինները միգուցե մտածելով, որ Գրիգորյանը չափազանցնում է, ստիմուլյանտություն է անում և չի քայլում, բերեցին և տոկի տվեցին, բարձրաձայնեցին, որ ոտքերի 70-90 տոկոսը չի աշխատում»,-նշեց նա։

Լ. Բաղդասարյանն ասաց, որ այսքանից հետո թվում էր, թե բոլոր հիմքերը կան խափանման միջոց կալանքը փոխելու համար, բայց այդպես չեղավ. «Մենք տեսանք, որ կախյալ դատարանը ոչ միայն չբավարարեց մեր միջնորդությունները, որպեսզի գրավով դուրս գա, այլ բավարարեց մեղադրողի միջնորդությունը, որ ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով։

1-2 ամիս առաջ ստեղծված հանձնաժողով, մինչ հիմա միջգերատեսչական հանձնաժողովի վեջը չի երևում։

Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ և դատարանի կարգադրությամբ Գրիգորյանին 2-3 օրով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն, որպեսզի հանձնաժողովի կողմից հանձնարարված բժիշկները հետազոտեն և տան համապատասխան կարծիքը։ Պատկերացրեք, այդ բժիշկների կողմից արձանագրվել է, որ մեկ տարվա կտրվածքով, երբ համեմատեցին վերջինս հիվանդությունները, բացասական դինամիկա։ Դրանից հետո անորոշ վիճակ է, բացարձակ որևէ գործառույթ չի երևում, թե երբ պետք է հանձնաժողովն իր համապատասխան եզրակացությունը տա։ Իսկ այդ ընթացքում Գրիգորյանը գտնվելով «Նաիրի» ԲԿ-ում, ժամ ժամվա կտրվածքով առողջության հետ կապված արձանագրվում է բացասական դինամիկա»։

Լ. Բաղդասարյանն ասաց, որ հետազոտության արդյունքները նաև պաշտպանական կողմի մոտ է, ներկայացրել են անկախ բժիշկների, արձանագրել են, որ 4-5 դրվագով ընկնում է կառավարության որոշման տակ։

Փաստաբանն ասաց, որ մոտ 2 ամիս առաջ պաշտպանական կողմը դիմել է առողջապահության նախարարությանը, կցել է բոլոր հայտնի բժիշկների կարծիքները, որ Հայաստանի պայմաններում ուղղակի ոչ միայն հնարավոր չէ բուժել Գրիգորյանին, այլ կայուն վիճակն ապահովել, որպեսզի համապատասխան թույլտվություն վերցնեն, անձը կարողանա համապատասխան արտերկրյա կլինիկայում հետազոտվի, անհրաժեշտության դեպքում բուժվի։

«Այս պահի դրությամբ ունենք ոչ մերժում, ոչ բավարարում։ Սա խոսում է նրա մասին, որ, ըստ էության, Գրրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ, վերջինիս նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում բոլոր իրավական հետևանքներով, և, ցավոք, Գրիգորյանի գործը գտնվում է ՄԻԵԴ տիրույթում։ Պրակտիկայում աննախադեպ է, որ մի անձի վերաբերյալ ՄԻԵԴ–ը 3 անգամ միջանկյալ որոշում կայացնի, որոշումներից մեկն էլ վերաբերում է առաջնահերթության կարգով պետք է քննի մեր գանգատը, որը վերաբերում է անօրինական կալանքին ու խոշտանգման փաստին»,- ասաց պաշտպանը։

Լ. Բաղադասարյանի խոսքով, այսօր մի կողմ թողած իրավական գործառույթները, պաշտպանական կողմն ընդամենը զբաղվում է բարձրաձայնելով, ահազանգելով, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, դա գտնվում է արդեն Հայաստանի կառավարության տիրույթում։

«ՄԻԵԴ-ը, վստահ եմ, որ եթե ոչ վաղը, բայց սարերի հետևում չէ, որ անդրադառնալու է այդ փաստին»,– ասաց Մ. Գրիգորյանի պաշտպանը։

Լ. Բաղդասարյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում փողոցի, ընտրովի արդարադատություն, որը այսօր շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում