Երևանում վերամբարձ կռունկ է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02/09/2019 15:33
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.am: Սեպտեմբերի 2-ին, ժամը 07:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 95 հասցեում այրվում է վերամբարձ կռունկ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:27-ին, մարվել` 07:32-ին: Այրվել է վերամբարձ կռունկի խցիկը (մասամբ). տուժածներ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում