Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 02 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը եւ այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք :

Հետևեք մեզ նաև Telegram-ում