«Քչերը գիտեն…». Արմեն Աշոտյան

«Քչերը գիտեն…». Արմեն Աշոտյան

ՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookԱյսօր հանրապետության դպրոցներում իրենց մանկավարժական գործունեությունը սկսող հարյուրավոր ուսուցիչներ տվել են «Հայ ուսուցչի երդումը», բայց քչերը գիտեն նրա ստեղծման պատմությունը։

2010 թվականի գարնանը հերթական անգամ հանդիպեցի Սովետական Հայաստանի բազմամյա եւ վաստակաշատ նախարար Սեմյոն Տիգրանի Հախումյանին, ում խնդրել էի օգնել ինձ եւ լինել նախարարի խորհրդական։

Խոսեցինք շատ բաների մասին. դպրոցի, ապագայի, ծրագրերի, դասագրքերի, հայ ուսուցչի։

-Արմեն ջան, մեր ուսուցիչներն առաքելություն ունեցող, ծառայություն մատուցող մարդիկ են։ Արի, եթե դեմ չես, մտածենք իրենց համար երդման արարողություն՝ բժիշկների եւ զինվորականների նման։

Առաջարկը շատ հավանեցի, եւ մի քանի օր անց Սեմյոն Տիգրանովիչը ինձ ուղարկեց երդման տեքստի տարբերակ, որը որոշ փոփոխություններից հետո 2010 թվականի օգոստոսի 18-ին իմ հրամանով հաստատեցի։

Այսպես է հայկական կրթական մշակույթում ապահովվել «նորի եւ հնի», փորձի եւ ավանդույթների շարունակականությունը։

Հոգուդ հանգստություն, պարոն նախարար ջան…

Հետևեք մեզ նաև Telegram-ում